Արցախ

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները պետք է պաշտպանվեն սոցիալական մոդելով. Արցախի ՄԻՊ

2 րոպեի ընթերցում

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները պետք է պաշտպանվեն սոցիալական մոդելով. Արցախի ՄԻՊ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը մասնակցել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ կազմակերպված կլոր սեղանին, որը կազմակերպվել էր «Որոշում քաղաքացիական նախաձեռնություն» և «Արցախի կույրերի միություն» հասարակական կազմակերպությունների կողմից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։

«Հանդիպման ընթացքում Ա. Բեգլարյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կատարած աշխատանքներն ու ծրագրերը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Նա շեշտադրել է, որ անհրաժեշտ է համապարփակ հետազոտություն կատարել ոլորտի խնդիրների ախտորոշման և լուծման նպատակով: Պաշտպանն ընդգծել է իր հետևողականությունը հասարակության տվյալ խմբի հիմնախնդիրներն ուշադրության ներքո պահելու և դրանց համակարգային լուծմանը նպաստելու հարցում:

Ա.Բեգլարյանը անդրադարձել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա որոշ խնդիրների, մասնավորապես՝ զբաղվածության, ներառական կրթության, կարողությունների զարգացման, ֆիզիկական միջավայրի մատչելիության և մի շարք այլ հարցերի: Նա շեշտադրել է, որ առկա խնդիրների լուծումը պետք է տեղի ունենա սոցիալական մոդելով, ինչը ենթադրում է համակարգում հիմնային բարեփոխումների իրականացում:

Հանդիպման վերջում Պաշտպանի և մասնակիցների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն հետագա ակտիվ համագործակցության շուրջ»,- նշվախ է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում