Տարածաշրջանային

ՄԱԳԱՏԷ-ն կշարունակի Իրանի հետ աշխատել միջուկային համաձայնագրի հարցի շուրջ. Գրոսի

2 րոպեի ընթերցում

ՄԱԳԱՏԷ-ն կշարունակի Իրանի հետ աշխատել միջուկային համաձայնագրի հարցի շուրջ. Գրոսի

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ատոմային Էնրգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) կշարունակի աշխատել Իրանի միջուկային գործունեության հետ կապված հարցերի կարգավորման ուղղությամբ: Այդ մասին դեկտեմբերի 2-ին Վիեննայում կայացած մամուլի ասուլսիում հայտարարել Է ՄԱԳԱՏԷ-ի նոր գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ իր նոր պաշտոնում ինքը Իրանի իշխանությունների հետ համագործակցելու Է միջուկային համաձայնագրի հարցի շուրջ: «Իրանին վերաբերող հարցերը շատ կարեւոր են,-ասել Է Գրոսին լրագրողներին:-Մենք պատրաստվում ենք շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ»:

Գրոսին հրաժարվել Է Իրանի միջուկային խնդիրը մարտահրավեր համարել ՄԱԳԱՏԷ-ի համար, որովհետեւ, նրա խոսքով՝ միջուկային հարցերի կարգավորումը մնում Է գործակալության լուրջ աշխատանքի բաղկացուցիչ մասը: Ինչպես արդեն տեղեկացվել Է, ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր խորհրդաժողովի հատուկ նստաշրջանի պատվիրակները դեկտեմբերի 2-ին Ռաֆայել Գրոսիին հաստատել են կազմակերպության նոր գլխավոր տնօրենի պաշտոնում: Նա դարձել Է գործակալության վեցերորդ ղեկավարը մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 2-ը լիազորությունների ժամկետով: Այսպիսով՝ Գլխավոր խորհրդաժողովը հավանություն Է տվել Գրոսիի նշանակմանը, որը հոկտեմբերին գործակալության նոր վարչական ղեկավար Էր ընտրվել ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի քվեարկությամբ:

Գլխավոր տնօրենի ընտրություններն անցկացվել են հուլիսին կազմակերպության նախորդ ղեկավարի՝ ճապոնացի դիվանագետ Յուկիա Ամանոյի մահվան կապակցությամբ: ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը գլխավորում Է քարտուղարությունը եւ ղեկավարում գործակալության ընթացիկ աշխատանքը: Նա ընտրվում Է չորս տարով՝ վերընտրվելու իրավունքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում. Իրանի դեսպան

Քաղաքականություն

Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում. Իրանի դեսպան

Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև կնքվելիք հուշագրի առանցքային ուղղությունները

Տնտեսություն

Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև կնքվելիք հուշագրի առանցքային ուղղությունները

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

Իրան

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Իրան

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Իրանը հավատում է, որ այլ երկրների հետ ՀՀ փոխհարաբերությունները բացասական ազդեցություն չեն թողնի Իրանի հետ հարաբերությունների վրա. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Իրանը հավատում է, որ այլ երկրների հետ ՀՀ փոխհարաբերությունները բացասական ազդեցություն չեն թողնի Իրանի հետ հարաբերությունների վրա. ԻԻՀ դեսպան

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում