Հասարակական

Հայկ Մարությանը Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավար է նշանակել

1 րոպեի ընթերցում

Հայկ Մարությանը Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավար է նշանակել

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ավետ Պողոսյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Մինչեւ այս նշանակումը Ավետ Պողոսյանը զբաղեցրել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի պաշտոնը: Ավետ Պողոսյանն անկուսակցան է:

Հոկտեմբերի 24-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում