Սպորտ

Գվարդիոլան պատրաստ է երկարաձգել պայմանագիրը «Մանչեսթեր Սիթի»-ի հետ

1 րոպեի ընթերցում

Գվարդիոլան պատրաստ է երկարաձգել պայմանագիրը «Մանչեսթեր Սիթի»-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ցանկություն է հայտնել շարունակել աշխատանքը «քաղաքայինների» հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Goal.com-ը: Անգլիայի առաջնության հերթական տուրից հետո Գվարդիոլան հայտնել է, որ բաց է քննարկումների համար և պատրաստ է մնալ «Մանչեսթեր Սիթի»-ում: «Ապագաս «Մանչեսթեր Սիթի»-ում կախված է գրանցված արդյունքներից: Ես ինձ հարմարավետ եմ զգում այս ակումբում»,-ասել է մասնագետը:

Գվարդիոլայի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթի»-ի հետ նախատեսված է մինչև 2021 թվականը:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում