Տնտեսություն

Կենտրոնական բանկը ցանկանում է կարգավորել արագ վարկերի տրամադրման գործընթացը

1 րոպեի ընթերցում

Կենտրոնական բանկը ցանկանում է կարգավորել արագ վարկերի տրամադրման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկը արագ վարկերի տրամադրման գործընթացը կարգավորելու մտադրություն ունի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 29-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած «Վարկային քաղաքականությունը Հայաստանում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում ասաց ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը:

«Շուկան առաջարկում է տարբեր ծառայություններ, և արագ վարկերը պահանջված են: Հաճախ մենք տեսնում ենք՝ այդ գայթակղությունը, որ կարելի է շատ արագ վարկ ստանալ, դառնում է բեռ, այսինքն՝ սպառողը չմտածված է վարկ վերցնում: Այս ուղղությամբ հենց ուզում ենք եկամտի նկատմամբ նորմ դնել, որպեսզի ֆինանսական կազմակերպությունները նախ գնահատեն եկամտի վրա բեռի տեսանկյունից, թե ինչքան է մարդու բեռը շատանում, և կարողանան սահմանափակել մարդկանց գերծանրաբեռնվածությունը վարկերով»,- ասաց Մկրտչյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում