Իրաքում ոստիկանության հետ բախումների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 45-ի
1 րոպեի ընթերցում
![Իրաքում ոստիկանության հետ բախումների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 45-ի](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/11/997027.jpg)
ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքում վերջին 24 ժամվա ընթացքում ոստիկանության հետ բախումների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 45-ի, ինչի մասին հայտնել Է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ավելի վաղ հաղորդվել Էր 32 զոհվածի մասին:
Անկարգությունների նոր ալիքն Իրաքում սկսվել Է նոյեմբերի 28-ի առավոտյան երկրի հարավի Նաջաֆ քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոսարանի հրկիզմամբ: Այստեղ, ըստ վերջին տվյալների, զոհվել Է արդեն 12 ցուցարար: Դի Քարի նահանգի Նասիրիա քաղաքում, հեռուստաալիքի տվյալներով, զոհվել Է առնվազն 25 մարդ: Ցուցարարները փորձում Էին արգելափակել կամուրջը, իսկ հետո հավաքվել են ոստիկանության վարչության շենքի մոտ: Նաեւ հաղորդվել Է երկրի մայրաքաղաք Բաղդադում զոհվածների մասին:
Իրաքում ցուցարարները հոկտեմբերի սկզբից ծայր առած բողոքների ընթացքում պահանջում են կառավարության հրաժարականը, պայքար կոռուպցիայի, գործազրկության դեմ, կենսապայմանների բարելավում: Զանգվածային լրատվամիջոցները հայտարարել են, որ բողոքի ակցիներին ուղեկցող ընդհարումների եւ անկարգություների հետեւանքով զոհվել Է ավելի քան 300 մարդ, տուժել Է շուրջ 15 հազար բնակիչ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: