Մշակույթ

Տեղի է ունեցել Աննա Զալինյանի առաջին գրքի շնորհանդեսը

3 րոպեի ընթերցում

Տեղի է ունեցել Աննա Զալինյանի առաջին գրքի շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական կառավարման ակադեմիայումտեղի ունեցավ տնտեսագիտության թեկնածու Աննա Զալինյանի «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տնտեսությունների պետական կառավարման առանձնահատկությունները» առաջին գրքի շնորհանդեսը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մենագրության նպատակը ՉԺՀ և ՀՀ տնտեսությունների պետական կառավարման համակարգերի ձևավորման և գործունեության կազմակերպման, պետական իշխանության մարմինների կառուցվածքի և գործառույթների, տնտեսական ու քաղաքական համակարգերի վերլուծությունն է, որի արդյունքում հեղինակը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության տնտեսության պետական կառավարման բարելավմանն ուղղված առաջարկներ:

Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ՊԿԱ ռեկտոր Արսեն Լոքյանը: Նա կարևորեց գիտակրթական առաջխաղացումները հայ-չինական գործակցության մեջ՝ շեշտելով նաև հեղինակի մասնակցությունը այդ գործում:«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի նախագահ Մհեր Սահակյանընշեց գրքի կարևորությունն ու արդիականությունը: Ելույթ ունեցան նաև ԱԺԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը,«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր,Հայաստան-Չինաստան բարեկամական խմբիանդամԱրթուր Դավթյանը, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը և այլհրավիրյալ անձինք,որոնք իրենց խոսքում հատկանշական համարեցին գրքում կատարված՝ երկու երկրների տնտեսությունների պետական կառավարման համակարգերի ձևավորման և գործունեության կազմակերպման վերլուծությունը, պետական իշխանության մարմինների կառուցվածքի և գործառույթների համեմատականը:

Իր եզրափակիչ խոսքում Աննա Զալինյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին և այն բոլոր անձանց, որոնք աջակցել են գիտության բնագավառում իր կայացմանը: Հեղինակը չինական կառավարման մշակույթին ծանոթացել էր Չինաստանում ուսումնառության ժամանակ, ինչն էլ մենագրության հիմքն է դարձել: Տեսական հատվածը գրելիս հեղինակն օգտվել է հենց չինարեն բնագրերից, իսկ արդեն գործնական հատվածը՝ Չինաստանում իր իսկ կատարած ուսումնասիրություններից:

Աննա Զալինյանը, որը նաև չինարեն է դասավանդում «Հայաստանի Քեմբրիջ միջազգային կրթահամալիրում», նշեց, որ «որքան Չինաստան երկիրն անհավանական մեծ է իր աշխարհագրական չափերով, այնքան անհավանական մեծ է նաև նրա կառավարման մշակույթի ուսումնասիրության ծավալը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում