«Երևանյան բեսթսելեր». Ռոբին Շարմայի գիրքն առաջին տեղում է. փաստավավերագրական. հոկտեմբեր, 19
8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Ցանկում չեն ներառվել հանրագիտարանները: Ցանկի տվյալները՝ ըստ հոկտեմբերի վաճառքների:
Առաջին հորիզոնականում էՌոբին Շարմայի «Վանականը, որը վաճառեց իր «ֆերարին»գիրքն է, որը համաշխարհային բեսթսելերների շարքում է: Թարգմանվել է 40-ից ավելի լեզուներով, վաճառվել է ավելի քան 6 միլիոն օրինակ: Գիրքը հասցեագրված է բոլոր նրանց, ովքեր ուզում են փոխել իրենց մտածելակերպը, չեն վախենում դժվարություններից և փորձում են կյանքում առաջ գնալ ու հասնել հաջողությունների:
Լեգենդար երգիչՇառլ Ազնավուրի «Կյանքից կառչած»գիրքը երկրորդ հորիզոնականում է: Այն Ազնավուրի գրած վերջին՝ իններորդ գիրքն է։ Սա թեթեւ կյանքի մասին չէ, թեեւ Ազնավուրն ասում է՝ թո՛ղ որ այս փոքրիկ գիրքը մեղմ զեփյուռի պես թեթեւություն բերի ձեզ: Այս պատմություններում արտահայտված է նրա տրամադրությունը՝ արտացոլված երջանկությամբ ու պարզ ուրախությամբ: Սեփական կյանքը պատմելն Ազնավուրի համար հեշտ չէ: Երկընտրանքի առջեւ շատ է կանգնել՝ պատմե՞լ ամբողջը, թե՞ թաքցնել անպատմելին: Սա յուրահատուկ երկխոսություն է իր եւ ընթերցողի միջեւ: Արտիստը խոսում է դժբախտության, հաջողության, երջանիկ հանդիպումների մասին: Կյանքը սիրող, կյանքին տրված ու կյանքից կառչած Ազնավուրը վերապրում է իր վաղուց մոռացված սերերն ու հուշերը:
Երրորդ տեղում էՌեյչլ Հոլիսի «Աղջիկ ջան,ուշքի արի»գիրքը: Այս ոգեշնչող գրքում Ռեյչլը խոսում է 20 ստի եւ այն թյուրընկալումների մասին, որոնք հաճախ մեզ խանգարում են ուրախ եւ լեցուն կյանքով ապրել: Այդ ստերն այնքան ենք ներշնչել ինքներս մեզ, որ դադարել ենք դրանք նկատել: Ռեյչլը դառը ճշմարտությամբ եւ խրոխտ հումորով հետազոտում է այն կեղծ պնդումները, որոնք ժամանակին նրան ստիպել են իրեն համարել ոչ պիտանի: Նա ներկայացնում է այն գործնական քայլերը, որոնք օգնել են հաղթահարել կյանքի այդ շրջանները:
Չորրորդ տեղում է գործարար, ակտիվիստ, Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիրԱլեքսիս Օհանյանի «Առանց թույլտվության»գիրքը: Գրքում հեղինակը ներկայացնում է իր հաջողության ուղին՝ մանկությունից մինչև Reddit-ի հիմնադրումը և դրան հաջորդող իրադարձությունները, ընթերցողին սովորեցնում է չսպասել որևէ մեկի թույլտվությանը և անցնել գործի:
Հինգերորդ հորիզոնականում էԷրիխ Ֆրոմի «Սիրելու արվեստը»գիրքը: Այն միջազգային բեսթսելեր է, որ 60 տարի է, ինչ միլիոնավոր ընթերցողների ցույց է տալիս, թե ինչպես հասնել լիառատ, արդյունավետ կյանքի` զարգացնելով սիրո` իրենց թաքնված կարողությունները: «Սիրելու արվեստը» դասական գործում Ֆրոմը բացահայտում է սերն իր բոլոր կողմերով:
Գերի Չեփմենի «Սիրո 5 լեզուները»վեցերորդ հորիզոնականում է: Այս գիրքը վերափոխել է բազմաթիվ մարդկանց հարաբերությունները: Գրքի առաջադրած գաղափարը պարզ է, հստակ, համեմված հումորով: Ընդ որում, այն խիստ անձնական է, բայց շատերի համար կիրառելի: Գրքում տեղ են գտել իրական մարդկանց պատմություններ, որոնց խնդիրները ձեզ ծանոթ կթվան, լուծումները՝ պարզ, բայց անսպասելի: Գրքի ընթերցանությունը, կարծես խելամիտ ժամանց է, հետաքրքիր զրուցակցի հետ զբոսանք: Այն մեկընդմիշտ կփ,ոխի ձեր հարաբերությունները՝ կարդալու պահից սկսած:
Ջոնաթան Քոնլինի«Պարոն 5 տոկոս»գիրքը, որը պատմում է՝ Գալուստ Գյուլբենկյանի մասին, յոթերորդ հորիզոնականում է: Երբ Գյուլբենկյանը 1955թ. 86 տարեկանում մահացավ, աշխարհի ամենահարուստ մարդն էր: Հանդիսանալով Iraq Petroleum-ի բաժնեթղթերի 5 տոկոսի սեփականատեր՝ նա մեծ ճանաչում էր ձեռք բերել նավթային աշխարհում և ստացել «Պարոն 5 տոկոս» մականունը։ Ստամբուլի հայ մեծահարուստ վաճառականի որդին շուրջ կես դար նավթային գործարքներ էր կնքում ամենաբարձր մակարդակով՝ թաքցնելով իր բիզնես հետաքրքրությունների խորհրդավոր շրջանակն ու կապերը ասիական ու եվրոպական մարտահրավերների լաբիրինթոսում: Այս գիրքը բացահայտում է Գյուլբենկյանի բարդ ու բազմակի կյանքը: Սա հրաշալի պատմություն է մի մարդու մասին, ով ավելի, քան որևէ մեկը, օգնել է ձևավորել ժամանակակից նավթային արդյունաբերությունը:
Ութերորդ հորիզոնականում էՎահագն Դիլբարյանի «100 բիզնես գաղտնիքներ»գիրքը: Այստեղ ամբողջությամբ պրակտիկ խորհուրդներ են: Նպատակն է՝ կրթել մեր սերնդին, որպեսզի վերջինիս ներկայացուցիչներն ավելի գրագետ բիզնես մոտեցումներ ունենանիրենցկարիերայում և սեփական նախագծերում: Գրքի թիրախն էնպատակ ունեցող, բիզնեսով հետաքրքրվող յուրաքանչյուր անձ՝ գործարարներ, մասնագետներ, ուսանողներ: Գիրքը կարդալով՝ ընթերցողը կսովորի 100 մոտեցում, քայլ, հնարք, մեթոդ, ձև, կանոն, սկզբունք սեփական բիզնեսը զարգացնելու համար:
Իտալացի հեղինակԼուկաԿայոլիի«Մեսսի.լեգենդդարձածտղայիպատմությունը»մարզական բեսթսելերը իններորդ հորիզոնականում է: Կայոլին իր գրքում բացում է ֆուտբոլիստի մանկության մութ ու ծանր էջերը, նրա առողջական խնդիրների ծագումը: Գիրքը պատմում է, թե մեծ ֆուտբոլիստ դառնալու համար ինչ դժվարությունների միջով է ստիպված եղել անցնել ժամանակակից ֆուտբոլի լեգենդը: Գրքում տեղ են գտել բացառիկ հարցազրույցներ ֆուտբոլային հանճարին շատ լավ ճանաչողների եւ հենց իր՝ Մեսսիի հետ:
Տասներորդ հորիզոնականումՋոն Ռոքֆելլերի«Ինչպես դարձա միլիարդատեր»գիրքն է: Այս գիրքը Ռոքֆելլերի ինքնակենսագրությունն է: Այստեղ նա առաջին անգամ հանդես է գալիս որպես վերհուշ-հոդվածաշարի հեղինակ: Պատմությունները գրված են Ռոքֆելլերի կոշտ, բայց զգուշավոր ոճով և լույս են սփռում նրա կենսագրության գործնական, ինչպես նաև ազատ ժամանակի փոքրիկ դրվագների վրա:
«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66),«Նոյյան տապան» (012- 505-505)գրախանութներիև գրատներիցանցերը:
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | +1 | ![]() |
Ռոբին Շարմա «Վանականը, որը վաճառեց իր «ֆերարին» |
Բուկինիստ | 387 |
| 2 | * | ![]() |
Շառլ Ազնավուր «Կյանքից կառչած» |
Newmag | 172 |
| 3 | 0 | ![]() |
Ռեյչլ Հոլիս «Աղջիկ ջան ուշքի արի» |
Newmag | 114 |
| 4 | նոր | ![]() |
Ալեքսիս Օհանյան «Առանց թույլտվության» |
Կարապ | 84 |
| 5 | 0 | ![]() |
Էրիխ Ֆրոմ «Սիրելու արվեստը» |
Էդիթ Պրինտ | 78 |
| 6 | -2 | ![]() |
Գերի Չեփմեն «Սիրո 5 լեզուները» |
Newmag | 75 |
| 7 | նոր | ![]() |
Ջոնաթան Քոնլին «Պարոն 5 տոկոս» |
Էդիթ Պրինտ | 73 |
| 8 | -1 | ![]() |
Վահագն Դիլբարյան «100 բիզնես գաղտնիքներ» |
Էդիթ Պրինտ | 61 |
| 9 | -3 | ![]() |
Լուկա Կայոլի «Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը» |
Newmag | 61 |
| 10 | նոր | ![]() |
Ջոն Ռոքֆելլեր «Ինչպես դարձա միլիարդատեր» |
Վերնատուն | 42 |









