Իրանը միջուկային գործարքի շուրջը վեճերի կարգավորման մեխանիզմի գործարկման պատճառներ չի տեսնում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի երկրներն ընթացիկ պայմաններում հիմքեր չունեն միջուկային գործարքի շուրջը վեճերի կարգավորման մեխանիզմի գործարկման համար, որը կարող Է վերականգել Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները: Նոյեմբերի 28-ին այս կարծիքն Է հայտնել Իրանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ընթացիկ հանգամանքներում միջուկային գործարքը Եվրոպայի երկրներին հիմքեր չի տալիս գործարկելու այդ մեխանիզմն ի պատասխան ԱՄՆ-ի միակողմանի գործողություններին հակազդելու Իրանի լեգիտիմ իրավունքի»,- մեջբերում Է ԱԳՆ-ի պաշտնական ներկայացուցչի խոսքը գերատեսչության մամուլի ծառայությունը: Նրա խոսքը դարձել Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանի այն հայտարարության արձագանքը, թե Փարիզը պատրաստ Է գործարկելու վեճերի կարգավորման մեխանիզմը, որը նախատեսված Է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքար

Հունիսի 27-ին օդի ջերմաստիճանը կնվազի 4- 5 աստիճանով, սպասվում են տեղումներ

Սպիտակ տունը հայտարարել է փախստականների ընդունումը դադարեցնելու մասին

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու առթիվ

Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու առթիվ

ՄԱԿ-ը դադարեցրել է Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը՝ նավի վրա կատարված հարձակման պատճառով

«Ժառանգությունը արմատների լույսի ներքո». Մոսկվայում ՀՀ դեսպանատանը ստեղծագործական երեկո է կազմակերպվել

110 մլն 309 հազար դրամ՝ Գյումրիի նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի վերանորոգման համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություն են ստորագրել

Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակչում է