Միջազգային

Հոնկոնգում հողակտորը վաճառվել Է ռեկորդային 5,4 մլրդ դոլարով

2 րոպեի ընթերցում

Հոնկոնգում հողակտորը վաճառվել Է ռեկորդային 5,4 մլրդ դոլարով

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոնկոնգում ամենաթանկ հողակտորը կառավարության աճուրդում վաճառվել Է 42,23 մլրդ հոնկոնգյան դոլարով (5,4 մլրդ ԱՄՆ-ի դոլար): Այդ գործարքի մասին նոյեմբերի 27-ին իր կայքում հայտնել Է Չինաստանի այդ հատուկ վարչական շրջանի հողօգտագործման դեպարտամենտը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Խոսքը վերաբերում Է գրեթե 60 հազար քառակուսի մետր մակերեսով առեւտրային կառուցապատման հարթակին: Այն գտնվում Է Կոուլուն թերակղզու արեւմտյան մասում՝ դեպի մայրցամաքային Չինաստան ձգվող նոր արագընթացիկ երկաթուղու կայարանի հետ հարեւանությամբ:

Աճուրդների հաղթող Է դարձել անշարժ գույքի ոլորտի հոնկոնգյան հսկան՝ Sun Hung Kai Properties-ը: Նրա կողմից ձեռք բերված հողամասը նախատեսված Է գրասենյակային շենքերի, հյուրանոցների եւ առեւտրական հարկաբաժինների կառուցման համար:

Կառավարության աճուրդներում հողի վաճառքից եկամուտները բյուջեի մուտքերի կարեւորագույն աղբյուրն են Հոնկոնգի վարչակազմի համար: Մինչ այժմ այստեղ ամենաթանկը համարվում Էր Կայ Տակ հին օդանավակայանի վայրում գտնվող հողատարածքը: Այն անցյալ տարի աճուրդով վաճառվել Էր 3,2 մլրդ դոլարով եւ բաժին հասել նույն այդ ընկերությանը:

Առեւտրային անշարժ գույքի հոնկոնգյան շուկան ամենաթանկն Է համարվում աշխարհում: Բնակարանների, գրասենյակային եւ առեւտրական հարկաբաժինների ռեկորդային գները ռիելթորները բացատրում են ազատ հողի եւ առաջարկի անբավարարությամբ՝ բարձր պահանջարկի պայմաններում, այդ թվում՝ Չինաստանի մայրցամաքային մասի ներդրողների կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում