Դերասան Գոդֆրի Գաոն 35 տարեկան հասակում մահացել Է հեռուստաշոուի նկարահանման ժամանակ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գոդֆրի Գաոն, որը հայտնի Է Մագնուս Բեյնի դերով «Մահվան գործիք. ոսկորների քաղաքը» ֆանտաստիկ դրամայում, 35 տարեկանում հանկարծամահ Է եղել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Mirror-ը:

Գաոն կորցրել Է գիտակցությունը, երբ կատարում Էր վազքի առաջադրանքը Chase Me ռեալիթի-շոուի նկարահանումների ժամանակ, որոնք տեղի Էին ունենում Չինաստանում:

Դերասանին ուղարկել են հիվանդանոց, որտեղ բժիշկները շուրջ երկու ժամ պայքարել են նրա կյանքի համար, բայց ապարդյուն:

Մահվան պատճառ Է դարձել սրտի նոպան: Գաոն նկարահանվել Է բազմաթիվ հեռուստատեսային նախագծերում եւ ֆիլմերում, բայց նրան հռչակ Է բերել մասնակցությունը հոլիվուդյան «Մահվան գործիքը. ոսկորների քաղաքը» կինոժապավենը: Գոդֆրին նաեւ դարձել Է ասիական ծագմամբ առաջին տղամարդ մոդելը, ում հետ պարտավորագիր Է ստորագրել հայտնի բրենդը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Français Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները