ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գոդֆրի Գաոն, որը հայտնի Է Մագնուս Բեյնի դերով «Մահվան գործիք. ոսկորների քաղաքը» ֆանտաստիկ դրամայում, 35 տարեկանում հանկարծամահ Է եղել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է
«Արմենպրես»-ը, հայտնել Է Mirror-ը:
Գաոն կորցրել Է գիտակցությունը, երբ կատարում Էր վազքի առաջադրանքը Chase Me ռեալիթի-շոուի նկարահանումների ժամանակ, որոնք տեղի Էին ունենում Չինաստանում:
Դերասանին ուղարկել են հիվանդանոց, որտեղ բժիշկները շուրջ երկու ժամ պայքարել են նրա կյանքի համար, բայց ապարդյուն:
Մահվան պատճառ Է դարձել սրտի նոպան: Գաոն նկարահանվել Է բազմաթիվ հեռուստատեսային նախագծերում եւ ֆիլմերում, բայց նրան հռչակ Է բերել մասնակցությունը հոլիվուդյան «Մահվան գործիքը. ոսկորների քաղաքը» կինոժապավենը: Գոդֆրին նաեւ դարձել Է ասիական ծագմամբ առաջին տղամարդ մոդելը, ում հետ պարտավորագիր Է ստորագրել հայտնի բրենդը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: