Հասարակական

Սուրբծննդյան տոնավաճառի անցկացումը չի արգելվել.Երևանի քաղաքապետարանի պարզաբանումը

1 րոպեի ընթերցում

Սուրբծննդյան տոնավաճառի անցկացումը չի արգելվել.Երևանի քաղաքապետարանի պարզաբանումը

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում Սուրբծննդյան տոնավաճառի անցկացումը չի արգելվել, պարզապես տեղն է փոխվել: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեցին Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից՝ արձագանքելով սոցիալական ցանցերում տարածված այն տեղեկությանը, թե արգելվել է այս տարի անցկացնել Սուրբծննդյան տոնավաճառը:

Քաղաքապետարանից փոխանցեցին, որ այս տարի Սուրբծննդյան տոնավաճառը գործելու է Հանրապետության Հրապարակին հարակից հատվածում՝ Երևանի 2750-ամյակի այգում:

Իսկ Հյուսիսային պողոտայում, որտեղ վերջին տարիներին անցկացվել է Սուրբծննդյան տոնավաճառը, այս անգամ տեղադրվելու է կրեատիվ տոնածառերի ցուցադրություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում