Հասարակական

Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ֆրանսիայի ազգային կրթության և երիտասարդության նախարարի հետ

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ֆրանսիայի ազգային կրթության և երիտասարդության նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության ազգային կրթության և երիտասարդության նախարար Ժան-Միշել Բլանքեի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում Ֆրանսիական դպրոցի գործունեության, մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում համագործակցության և ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների գործընթացում փորձագետների ներգրավման վերաբերյալ հարցեր:

Անդրադարձ է եղել նաև Հայաստանում օտարերկրացիների համար ֆրանսերենի դասավանդման մեթոդներին և այդ հարցում ֆրանսիական կողմի նախատեսվող աջակցությանը:

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում