Քաղաքականություն

Սլովենիան վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

1 րոպեի ընթերցում

 Սլովենիան վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովենիան վավերացրել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը՝ Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ մամուլի ասուլիսում՝ նվիրված նույն համաձայնագրի ստորագրման 2-ամյակին:

«Համաձայնագիրն արդեն վավերացրել է 16 երկիր, ևս 5-ում ավարտին է մոտենում գործընթացը: Իսկ րոպեներ առաջ ինձ տեղեկացրին, որ վավերացրել է նաև Սլովենիան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ ԱԳ փոխնախարարը:

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում: Այն վավերացրել և ԵՄ խորհրդին տեղեկացրել ենԲուլղարիան, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Էստոնիան, Կիպրոսը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Հունգարիան, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Ֆինլանդիան, Միացյալ Թագավորությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում