Արայիկ Հարությունյանը կմասնակցի ԵԽ անդամ երկրների կրթության նախարարների բարձրաստիճան համաժողովին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Հանրապետության ազգային կրթության և երիտասարդության նախարար Ժան-Միշել Բլանքեի հրավերով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մեկնել է Փարիզ՝ մասնակցելու նոյեմբերի 26-ին կայանալիք ԵԽ անդամ երկրների կրթության նախարարների բարձրաստիճան համաժողովին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:
Համաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել երկու հիմնական թեմաներ՝
1. թվային գործիքների էթիկական կիրառումը և քննադատական մտածողության զարգացումն աշակերտների շրջանում,
2. Եվրոպայում պատմության դասավանդման Օբզերվատորիայի (History Observatory for Peace in Europe - HOPE) հիմնում։