Տիեզերքն իր անսահման գեղեցկությամբ ներկայացվեց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի նոր ցուցահանդեսում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տիեզերքն ու վրձինները. պատկերելով Երկիրը» ցուցահանդեսում ներառվել են տիեզերագնաց-օդաչու Վլադիմիր Ջանիբեկովի, տիեզերագնաց, նկարիչ Ալեքսեյ Լեոնովի, Նիկոլ Ստոթթի, Մարտիրոս Սարյանի, Տիգրան Մանակյանի, Թամարա Տեր-Ղևոնդյանի կտավները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ նոյեմբերի 22-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում:

«Սարյանը, որը ստեղծել է «Երկիր» կտավը, կապված էր տիեզերագնացների հետ: Նա 1969 թվականին հանդիպել է Լեոնովին: Նրանք անմնացորդ նվիրված էին Երկիր մոլորակին: Սարյանը, որը երբևիցե չի լքել մեր մոլորակը, այնպես է երկիրը պատկերել իր կտավում, ինչպես Լեոնովն է այն տեսել տիեզերքից: Ցուցահանդեսի հիմնական գաղափարը հենց դա է. կան նկարիչներ, որոնք չլինելով տիեզերքում նկարում են երկիրն այնպես, ինչպես այնտեղից կերևար, և կան տիեզերագնացներ, որոնք նկարիչներ չեն, բայց, վերևից տեսնելով այդ գեղեցկությունը, վերադառնում են Երկիր և նկարում են այն»,-պատմեց տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր տիեզերագնաց-օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս, ավիացիայի գեներալ-մայոր Վլադիմիր Ջանիբեկովը:

Նա խոստովանեց, որ դեռ չի տեսել որևէ կտավ, որը փոխանցի այն, ինչ մարդը տեսնում և ընկալում է, երբ տիեզերքում է: «Լեոնովն իսկապես պրոֆեսիոնալ նկարիչ էր: Նրա բազմաթիվ գործեր բավականին մոտ են իրականությանը, բայց անգամ նա հաճախ էր ասում, որ ոչ մի կտավ կամ գործիք ի զորու չէ փոխանցել իրականությունը»,-ընդգծեց Ջանիբեկովը:

Տիեզերագնացը խոստովանեց, որ շատ է կարոտում տիեզերքը, բայց սիրում է մեր մոլորակը: Նա հորդորեց պահել ու պահպանել անչափ գեղեցիկ Երկիր մոլորակը, որը բազմաթիվ փորձությունների է ենթարկվում:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունվարի 26-ը:

Հայերեն

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը