Մշակույթ

Լեհաստանի մշակույթի նախարարությունը մեդալ է հանձնել Արման Պադարյանին

1 րոպեի ընթերցում

Լեհաստանի մշակույթի նախարարությունը մեդալ է հանձնել Արման Պադարյանին

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի Հանրապետության մշակույթի և ազգային ժառանգության նախարարությունն «Արժանիքների համար պատվավոր մեդալ» է հանձնել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր, «Հովեր» պետական կամերային երգչախմբի տնօրեն Արման Պադարյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, մեդալն Արման Պադարյանին է փոխանցել ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը:

Այն հանձնվել է Պադարյանին հայ-լեհական մշակութային հարաբերություններում մեծ ներդրման՝ մասնավորապես՝ վերջին 12 տարվա ընթացքում երկու տասնյակից ավելի համերգ կազմակերպելու համար: Այդ համերգները նպաստել են երկու երկրների կապերի սերտացմանը:

Համերգներ կազմակերպվել են ոչ միայն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, «Հովեր» պետական կամերային երգչախմբի, այլև մի շարք լեհ երաժիշտների մասնակցությամբ՝ Հայաստանում և Լեհաստանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում