Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարն ընդունել է ՀՀ ԱԳՆ կրտսեր դիվանագետներին

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը նոյեմբերի 21-ին ընդունել է ՀՀԱԳՆդիվանագիտական դպրոցի տնօրեն դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ Արցախ ժամանած ՀՀ ԱԳՆ կրտսեր դիվանագետներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱՀ ԱԳՆ ղեկավարը ողջունել է հանդիպման մասնակիցներին և կարևորել նրանց ճանաչողական այցն Արցախ՝ հանրապետությունում առկա իրողությունների, ինչպես նաև Արցախի դիվանագիտական գործունեության առանցքային ուղղությունների վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն ստանալու առումով։

Մասիս Մայիլյանը գոհունակությամբ է նշել երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների և դրանց ստորաբաժանումների միջև համագործակցության բարձր մակարդակը՝ ընդգծելով համակարգված և հետևողական ջանքերի կարևորությունը՝ ի նպաստ համահայկական նպատակների իրականացման։

ԱՀ ԱԳՆ ղեկավարը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, ներառյալ՝ Արցախի միջազգային ճանաչման և ապակենտրոնացված համագործակցության, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացներին։

Հայերեն English Русский

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ներկայացուցիչների հետ

Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները

Իսրայելը շահագրգռված չէ ներքաշվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության մեջ. Սմոտրիչ

ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայի աթ-Թանֆի ռազմակայանին հարվածելու մասին

Դատարան են ուղարկվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Հայ աշակերտները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

Կոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել

ՀԷՑ–ն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջե է վճարել նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավելի հարկեր և տուրքեր

Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ