Միջազգային

Թեհրանն ԱՄՆ-ին մեղադրել Է Իսրայելի կողմից Պաղեստինի «օկուպացմանն» օգնելու մեջ

3 րոպեի ընթերցում

Թեհրանն ԱՄՆ-ին մեղադրել Է Իսրայելի կողմից Պաղեստինի «օկուպացմանն» օգնելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարարությունը Հորդանան գետի արեւմտյան ափին Իսրայելի բնակարանաշինական գործունեության վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարության կապակցությամբ Վաշինգտոնին մեղադրել Է պաղեստինյան տարածքների «օկուպացմանն» օգնելու մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հայտարարությունը… մեկ անգամ եւս հաստատում Է ԱՄՆ-ի մասնակցությունը պաղեստինյան տարածքների «օկուպացմանը» եւ ի ցույց Է դնում այդ ռեժիմի հանցագործությունները Պաղեստինում»,-ասված Է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավիի հայտարարության մեջ:

Մուսավին նաեւ կոչ Է արել համաշխարհային հանրակցությանը՝ հակազդել Իսրայելի բնակարանաշինական գործունեության նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությանը՝ Փոմպեոյի հայտարարությունը որակելով միջազգային իրավունքի բացահայտ խախտում: Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայքլ Փոմպեոն նոյեմբերի 18-ին հայտարարել Է, որ ԱՄՆ-ն այլեւս չի համարում, որ Հորդանան գետի արեւմտյան ափի իսրայելական բնակավայրերը խախտում են միջազգային իրավունքը:

Իսրայելում ողջունել են սույն որոշումը: Պաղեստինում հայտարարել են, որ ԱՄՆ-ի վարչակազմը լիազորված չԷ չեղյալ հայտարարելու հրեական բնակավայրերին վերաբերող միջազգային բանաձեւերը: 2016 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել Է թիվ 2334 բանաձեւը՝ օկուպացված պաղեստինյան տարածքներում բնակավայրերի կառուցման գործունեությունը դադարեցնելու պահանջով, ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել Է, որ Եվրամիությունը շարունակում Է անօրինական համարել Իսրայելի կողմից բնակավայրերի կառուցումը Հորդանան գետի արեւմտյան ափին:

«Բռնազավթված պաղեստինյան տարածքներում բնակավայրերի կառուցման Իսրայելի քաղաքականության նկատմամբ Եվրոպական միության դիրքորոշումը հստակ Է, այն անփոփոխ Է մնում. բնակավայրերի կառուցման այդ ամբողջ գործունեությունն անօրինական Է միջազգային իրավունքին համապատասխան եւ խարխլում Է պաղեստինա-իսրայելական հակամարտությունը երկու պետությունների սկզբունքի հիման վրա լուծելու եւ կայուն խաղաղության հեռանկարի կենսունակությունը, ինչպես դա հաստվատված Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2234 բանաձեւով»,- ասել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում