Բարեգործական համերգ կանցկացվի հաշմանդամության միջազգային օրվա կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշմանդամության միջազգային օրվա կապակցությամբ դեկտեմբերի 4-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կանցկացվի բարեգործական համերգ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ելույթ կունենան ինչպես արդեն ճանաչված երգիչներ Վարդան Բադալյանը, Սոնա Շահգելդյանը, Արփին, Մավր Մկրտչյանը, Եվա Եգանյանը, Մասիս Հունանյանը, Գոշը, Լիդուշիկը, Սոֆի Մխեյանը, Մոնիկա Նազարյանը , այնպես էլ բազմակի մրցույթներում հաղթած պատանի երգիչներ Սաթին, Արմանը, Ռուզաննան, Սյուզին, պարային համույթ «Էնջլը»: Համերգը կվարի Ժակը (Հակոբ Պապիկյան):

Արդեն 16 տարի գործող «Լուսինե» կանանց հասարակական կազմակերպությունը նպաստում է միայնակ, հաշմանդամ երեխաներ ունեցող, բազմազավակ կանանց սոցիալական կայունությանը, պաշտպանվածությանը, երեխաների կրթական մակարդակի բարելավմանը, երեխաների կարողությունների զարգացմանը, ընտանիքների ամրապնդմանը, ազգային և համամարդկային արժեքների պահպանմանն ու զարգացմանը:

Կազմակերպության համար կարևոր ավանդույթ է արդեն 12 տարի հաշմանդամության միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպության հաշմանդամ, ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների երեխաների համար Արամ Խաչատրյան համերգասրահում կազմակերպել բարեգործական ինքնատիպ համերգ հայ շոու-բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ, ուր երեխաները առիթ ունեն լսելու իրենց սիրելի երգիչ-երգչուհիներին ոչ թե հեռուստացույցի էկրաններից, այլ կենդանի կատարմամբ:

Կազմակերպության այս տարվա համերգը բացի երեխաներին ուրախ տրամադրություն պարգևելուց նպատակ ունի իրականացնել հաշմանդամ երեխաների համար կյանքի հմտությունների զարգացման ծրագրեր:

Հայերեն

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը