Տարածաշրջանային

Իրանը ԱՄՆ-ին բողոք Է հայտնել իր ներքին գործերին միջամտելու պատճառով

3 րոպեի ընթերցում

Իրանը ԱՄՆ-ին բողոք Է հայտնել իր ներքին գործերին միջամտելու պատճառով

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ-ին բողոք Է հայտնել երկրի «ներքին գործերին միջամտելու» համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 20-ին հայտնել Է Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Նշվում Է, որ բողոքը հայտնվել Է չորեքշաբթի օրը Իրանի ԱԳ նախարարություն կանչված Թեհրանում Շվեյցարիայի դեսպանին, որը ներկայացնում Է ԱՄՆ-ի շահերը:

Դեսպանին կանչելու վերաբերյալ տեղեկատվությունը հայտնվել Է Իրանում տեղի ունեցող բողոքի ակցիաների կապակցությամբ ԱՄՆ-ի կողմից քանիցս արված հայտարարությունների ֆոնին: Մասնավորապես, Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմի՝ նոյեմբերի 17-ին տարածված հայտարարության մեջ ասվում Է, որ ԱՄՆ-ը պաշտպանում Է Իրանի ժողովրդի խաղաղ ցույցերը եւ դատապարտում Է ուժի կիրառումը ցուցարարների դեմ: Մինչ այդ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը հայտարարել Է, որ Վաշինգտոնը դատապարտում Է Թեհրանի կողմից երկրում Ինտերնետն անջատելու փորձերը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի աջակցությունն Է հայտնել «Իրանի բազմաչարչար ժողովրդին»:

Մինչդեռ Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին նոյեմբերի 20-ին հայտարարել Է, որ Իրանի կառավարությունը հաղթանակ Է տարել անկարգությունների նկատմամբ, որոնք երկրում տեղի են ունեցել վառելիքի գների բարձրացման վերաբերյալ նախարարների կաբինետի որոշումից հետո:

Նրա խոսքով՝ «կառավարությունը հաղթանակ Է տարել անկարգությունների նկատմամբ, որոնք հրահրել Էին օտարերկրացիները»: Խամենեին նշել Է, որ իրանցիներին «հաջողվեց հաղթահարել վերջին օրերի դժվարությունները, չնայած տնտեսական խնդիրներին, որոնք ներկայում առկա են երկրում»: Իր հերթին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել Է, որ Իրանում անկարգությունները կազմակերպել Էին ԱՄՆ-ը եւ Իսրայելը՝ նպատակ ունենալով երկրի անվտանգության խարխլումը: «Անկարգությունների մասնակիցները կազմակերպված Էին, նրանց ակցիաները պլանավորված Էին, նրանք զինված Էին՝ գործելով որոշակի պլանով, որոնք կազմել Էին տարածաշրջանի ռեակցիոն ուժերը՝ սիոնիստներն ու ամերիկացիները»,- ասել Է Ռոհանին հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայում կայանալու է «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը

Քաղաքականություն

ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայում կայանալու է «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը մոտ ապագայում կկրկնապատկի էլեկտրաէներգիայի ներմուծումը Հայաստանից

Տնտեսություն

Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը մոտ ապագայում կկրկնապատկի էլեկտրաէներգիայի ներմուծումը Հայաստանից

Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում. Իրանի դեսպան

Քաղաքականություն

Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում. Իրանի դեսպան

Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև կնքվելիք հուշագրի առանցքային ուղղությունները

Տնտեսություն

Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև կնքվելիք հուշագրի առանցքային ուղղությունները

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

Իրան

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Իրան

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Իրանը հավատում է, որ այլ երկրների հետ ՀՀ փոխհարաբերությունները բացասական ազդեցություն չեն թողնի Իրանի հետ հարաբերությունների վրա. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Իրանը հավատում է, որ այլ երկրների հետ ՀՀ փոխհարաբերությունները բացասական ազդեցություն չեն թողնի Իրանի հետ հարաբերությունների վրա. ԻԻՀ դեսպան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում