Հայտարարվել են աշխարհի «լավագույն» անձնագրերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրապարակվել Է աշխարհի երկրների քաղաքացիությունների KՊlin and Kochenov’s Quality of Nationality Index (QNI) վարկանիշի նոր տարբերակը, որում առաջին տեղը գրավել Էր Ֆրանսիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են՝ պետությունների տնտեսության մասշտաբը, մարդկային ներուժի զարգացման մակարդակը, հասարակական կարգը եւ կայունությունը, այցագրային հարաբերությունները, ինչպես նաեւ երկրից այլ պետություններ մեկնելու հնարավորությունը ապրելու եւ աշխատելու համար:

Ֆրանսիական անձնագիրն արդեն ութերորդ տարին պահպանում Է ցուցակի առաջին հորիզոնականը: Այս տարի Ֆրանսիային հաջողվել Է 83,5 տոկոս հավաքել հնարավոր 100 տոկոսից:

82,8 տոկոսով երկրորդ տեղը բաժին Է հասել Գերմանիային, երրորդ հորիզոնականն զբաղեցրել Է Դանիան՝ 81,7 տոկոս: Չորրորդ տեղը բաժանել են Շվեդիան եւ Նորվեգիան՝ 81,5 տոկոս: 81,4 տոկոս արդյունքով հինգերորդ տեղում Է Իսլնադիան:

Վարկանիշի առաջատարների տասնյակում տեղ են գտել նաեւ Ֆինլանդիան, Իտալիան, ԱՄՆ-ը, Իռլանդիան եւ Իսպանիան: Ռուսաստանն զբաղեցրել Է 62-րդ տեղը՝ հավաքելով 42 տոկոս, ինչը նրա լավագույն արդյունքն Է հաշվարկների ողջ պատմության ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը