Արմեն Գրիգորյանը կմասնակցի ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների յոթերորդ ամենամյա հանդիպմանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 20-ին կլինի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում՝ ԱՊՀ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների յոթերորդ ամենամյա հանդիպմանը մասնակցելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդից։