Միջազգային

Լիբանանում ցուցարարներն արգելափակում են խորհրդարանի մատույցները

2 րոպեի ընթերցում

Լիբանանում ցուցարարներն արգելափակում են խորհրդարանի մատույցները

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեյրութի կենտրոնում հարյուրավոր ցուցարարներ արգելափակում են խորհրդարանի շենքի մուտքերը, որտեղ պետք Է նիստ անցկացվի: Ճանապարհներին կանգնեցվել են բարիկադներ: Ակտիվիստները թույլ չեն տալիս անցնել պատգամավորների ավտոմեքենաներին եւ բաց են թողնում միայն ռազմական փոխադրամիջոցներն ու շտապ օգնության մեքենաները: Նրանց թույլ են տալիս համոզվել, որ հատուկ տրանսպորտում պատգամավորներ չկան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ակտիվիստները քարկոծել են մի խումբ պատգամավորների, որոնք փորձել են անցնել բարիկադների միջով: Պահպանությունը կրակ Է բացել օդ:

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ պատգամավորների մի մասը կարողացել Է հասնել իրենց աշխատատեղեր: Խորհրդարանականներից ոմանք հրաժարվել են մասնակցել այսօրվա նիստին՝ պաշտպանելով քաղաքացիների բողոքը: Նոյեմբերի 19-ին պլանավորված Է խորհրդարանի նիստ, որտեղ պետք Է ընդունվեն մի շարք օրենքներ, ներառյալ ընդհանուր համաներման մասին օրենքը, որին դեմ են հակակառավարական ցույցերի մասնակիցները:

Քաղաքացիները զգուշանում են, որ համաներման տակ կարող են հայտնվել կոռուպցիոն սխեմաներին մեղսակից պաշտոնյաները եւ այդ կերպ խուսափել պատասխանատվությունից: Մի խումբ փորձագետների կարծիքով՝ կա մտահոգություն, որ համաներմամբ կարող են ազատ արձակվել ահաբեկչական խմբավորումների հետ կապված արմատականներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին

Մերձավոր Արևելք

Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին

Թել Ավիվում ցուցարարները փակել են մայրուղին՝ պահանջելով պատանդների վերադարձը

Մերձավոր Արևելք

Թել Ավիվում ցուցարարները փակել են մայրուղին՝ պահանջելով պատանդների վերադարձը

Իսրայելի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել Լիբանանի հարավում. ԶԼՄ-ներ

Մերձավոր Արևելք

Իսրայելի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել Լիբանանի հարավում. ԶԼՄ-ներ

Իսրայելը պատասխան հարված է հասցրել Սիրիայի զինվորական պահակակետերից մեկին

Մերձավոր Արևելք

Իսրայելը պատասխան հարված է հասցրել Սիրիայի զինվորական պահակակետերից մեկին

Իսրայելը չեզոքացրել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի զինյալների 60 %-ին․ պաշտպանության նախարար

Մերձավոր Արևելք

Իսրայելը չեզոքացրել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի զինյալների 60 %-ին․ պաշտպանության նախարար

Գազայում հայտնել են փախստականների ճամբարում իսրայելական հարվածից 29 զոհի մասին

Մերձավոր Արևելք

Գազայում հայտնել են փախստականների ճամբարում իսրայելական հարվածից 29 զոհի մասին

Սիրիայում հայտնել են, որ Իսրայելը ավիահարվածներ է հասցրել երկրի արևմուտքում գտնվող թիրախի

Մերձավոր Արևելք

Սիրիայում հայտնել են, որ Իսրայելը ավիահարվածներ է հասցրել երկրի արևմուտքում գտնվող թիրախի

Իսրայելական տանկերը նորից մտել են Գազա. քաղաքը ռմբակոծվում է

Մերձավոր Արևելք

Իսրայելական տանկերը նորից մտել են Գազա. քաղաքը ռմբակոծվում է

Իսրայելի բանակը պաղեստինցիներին կոչ է արել շտապ հեռանալ Գազա քաղաքի արևմտյան շրջաններից

Մերձավոր Արևելք

Իսրայելի բանակը պաղեստինցիներին կոչ է արել շտապ հեռանալ Գազա քաղաքի արևմտյան շրջաններից

Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 38,1 հազարը

Մերձավոր Արևելք

Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 38,1 հազարը

Իսրայելում բողոքի ցույցեր են սկսվել արտահերթ ընտրությունների պահանջով

Քաղաքականություն

Իսրայելում բողոքի ցույցեր են սկսվել արտահերթ ընտրությունների պահանջով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում