Սուրեն Պապիկյանն ընդունել է ՄԱԶԾ պատվիրակությանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինի գլխավորած պատվիրակությանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնութան հետ կապերի բաժնից:

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարարը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից համայնքների համաչափ զարգացմանը, ենթակառուցվածքների հզորացմանն ու բնակչության կենսամակարդակի բարձրացմանն ուղղված ջանքերը և վստահություն հայտնել, որ համատեղ նախագծերը շարունակելու են տալ իրենց տեսանելի արդյունքները:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դմիտրի Մարիասինը իր հերթին կարևորել է փոխլրացնող ջանքերով կյանքի կոչված ծրագրերի շարունակականությունը և ներկայացրել «Շենքերի էներգարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրը: Մարիասինի խոսքով՝ բազմաբնակարան շենքերի բնակիչներն ունեն էներգախնայողության, էներգետիկ ծախսերի իջեցման խնդիրներ, որոնց հնարավոր է լուծում տալ ծրագրի շրջանակում համագործակցության միջոցով: Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագիրը նախատեսված է իրականացնել Երևանում և մարզերում՝ նպատակ ունենալով բարելավել պետության էներգետիկ անվտանգության, շրջակա միջավայրի և հանրային առողջության մակարդակը:

Խոսելով էներգաարդյունավետության արդիականացման ծրագրերի ուղղությամբ համագործակցության հեռանկարների մասին՝ նախարար Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ հատկապես մարզերում էներգիայի խնայողությանը միտված աշխատանքներ իրականացնելու, այլընտրանքային էներգիայի աղբյուրներ կիրառելու անհրաժեշտությունը խիստ արտահայտված է, և խնդրի կարգավորումը հանդիսանում է կառավարության առաջնահերթություններից մեկը նաև երկրորդային քաղաքների համաչափ զարգացման տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՄԱԶԾ մասնակցության և խորհրդատվական աջակցության հնարավորությունները համայնքային սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում փողոցային լուսավորության, հասարակական և բազմաբնակարանային շենքերի էներգաարդյունավետության արդիականացմանը վերաբերող ծրագրերին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել էներգաարդյունավետության ծրագրի իրականացման ուղղությամբ հետագա համագործակցության և աշխատանքային ձևաչափով հարցերի քննարկման շուրջ։

Հայերեն Français

PROFAL-ը գործարկել է ճարտարապետական ապակու մշակման գործարանը՝ ներդնելով 20 միլիոն դոլար

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Երիտասարդների տեսլականը Սևանա լճի համար 2050 թվականին» նախաձեռնության մրցանակաբաշխությունը

ՇՄ նախարարը կարևորել է COP17-ում քաղաքական հայտարարությունները համաձայնեցված որոշումների և գործողությունների վերածելը

Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Եմենում հութիների հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 53 նորակոչիկ, շուրջ 200-ը՝ վիրավորվել

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը

Պատերազմի ավարտից հետո Ուկրաինային ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար վեց ամիս կպահանջվի. Զելենսկի

COP17. Էկոլոգիական խնդիրներ, նորարարական լուծումներ. ինչ է ցուցադրված Կանաչ գոտում

Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ

Արաղչին և Լավրովը բանակցություններ են անցկացրել Թեհրանում