Գեղարքունիքում ոռոգման ջրի վարձավճարների գանձումը հասնում է 120 տոկոսի. աննախադեպ արդյունք

4 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գեղարքունիք» ջրօգտագործողների ընկերությունը տարին փակել է աննախադեպ ձեռքբերումներով՝ միաժամանակ հիմքեր ստեղծելով եկող տարում համակարգը զարգացնելու եւ նորացնելու ուղղությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրեն Կարեն Սարգսյանը, ընկերությունը տարին փակել է առանց խոչընդոտների, ջրօգտագործողների կողմից բարձրացված բողոքների ու դժգոհության ակցիաների, ինչպես լինում էր վերջին երկու-երեք տարին: Ձեռքբերումների առաջին գրավականը վարձավճարների գանձումն է, որը նոյեմբերի 15-ի դրությամբ արդեն հասնում է 120 տոկոսի: Ընդ որում, 95 տոկոսը կազմում է այս տարվա վարձավճարների գանձման չափը, 25 տոկոսը՝ նախորդ տարիներից կուտակված դեբիտորական պարտքը: Ընկերության հետեւողական աշխատանքի շնորհիվ ստվերից օրինական դաշտ է բերվել շուրջ 200 հեկտար հողատարածք, իսկ նախորդ տարվա համեմատ ընկերության հետ պայմանագիր կնքած ջրօգտագործողների թիվն ավելացել է 2240-ով: Որոշ կետերում ջրամատակարարումը մեխանիկականից փոխելով ինքնահոս եղանակի՝ հաջողվել է խնայել մոտ 1 միլիոն կվտ/ժ էլեկտրաէներգիա: Ընկերությունը տարվա ընթացքում մշակել է նաեւ համակարգի զարգացման համար կարեւոր մի շարք ծրագրեր, որոնք հաստատվել են պետության կողմից եւ կիրականացվեն եկող տարվա ընթացքում: Մասնավորապես, մարզի 6 համայնքում պետական միջոցներով կկառուցվեն օրվա կարգավորիչ ջրամբարներ, 8 համայնքում կկատարվեն հիմնանորոգման կամ կառուցապատման աշխատանքներ:

«Օրվա կարգավորիչ ջրավազաններ կկառուցվեն Ծովինար, Զոլաքար, Վաղաշեն, Ներքին Գետաշեն, Լիճք եւ Ծովասար համայնքներում: Ջրավազանները հանդիսանալու են որպես փոքր կարգի ջրամբարներ, որտեղ հնարավոր կլինի գիշերային ժամերին ամբարել 200-300 հազար խմ ջուր եւ այն ջրօգտագործողներին մատակարարել ինքնահոս եղանակով: Այս դեպքում արդեն մենք տարեկան կխնայենք մինչեւ մեկուկես միլիոն կվտ/ժ էլեկտրաէներգիա, միաժամանակ կկրճատենք Սեւանից իրականացվող ջրառի ծավալները, իսկ ոռոգելի հողատեսքերը կավելացնենք 300-350 հեկտարով: Կարգավորիչ ջրավազանների կառուցման համար պետությունը ներդնելու է շուրջ 1,5 մլրդ դրամ: Այս պահին իրականացվում են նախագծման աշխատանքներ: Ջրավազանների կառուցմամբ մենք լուրջ առաջընթաց կգրանցենք համակարգի զարգացման եւ արդիականացման ուղղությամբ: Համակարգում 2020 թվականին մեր ներկայացրած հայտերի հիման վրա հիմնանորոգման աշխատանքներ կիրականացվեն Արծվանիստ, Ծովինար, Աստղաձոր, Լուսակունք, Խաչաղբյուր, Լանջաղբյուր, Սարուխան, Գեղարքունիք համայնքներում, որտեղ նախատեսված են նոր պոմպերի ձեռքբերում, ջրընդունիչ ավազանների կառուցապատում, ջրատարների հիմնանորոգում եւ այլ կարգի աշխատանքներ: Մեր միջոցներով արդեն սկսել ենք Լանջաղբյուր-1 եւ Գեղարքունիք-2 ջրամբարների հարամիների վերանորոգման աշխատանքները, որոնք կփորձենք մինչեւ ձմեռ հասցնել ավարտի: Մեր ձեռքբերումները նաեւ շատ նշանակալի են ՀՀ կառավարության կողմից իրականացված սուբվենցիոն ծրագրերի իրականացման առումով, որտեղ 17 համայնքում ունենք նորացված ջրատարներ, որոնց շնորհիվ նախկինում եղած կորուստներն արդեն վերացվում են: Համոզված ենք, որ եկող տարի ավելի շատ առաջընթաց կգրանցենք, քանի որ դրա համար ստեղծել ենք բոլոր անհրաժեշտ հիմքերը: Մեր գրանցած աննախադեպ արդյունքի համար արժանացել ենք ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի բանավոր շնորհակալությանը»,- ներկայացրեց Կարեն Սարգսյանը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

Թրամփի վարչակազմն ամբողջ աշխարհում USAID-ի 10 000 աշխատակիցներից կպահի միայն 294-ին. Reuters

Վաշինգտոնում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի հանդիպումը

ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել ամերիկյան ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի ներկայացուցիչների հետ

Գլխավոր դատախազը հյուրընկալել է «Եվրասիա» ավագ դպրոց վարժարանի և «Պատանի իրավաբանի դպրոց»-ի սաներին

Թրամփը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ

IRI-ի նախագահը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը վերահաստատել է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին աջակցությունը շարունակելու հանձնառությունը

Դոնալդ Թրամփը դեռևս չունի ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու պաշտոնական ծրագիր. Ուկրաինայի նախագահ

ՀՀ ՆԳՆ-ն հերքում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Նոր նորքի բաժնի հետ կապված լուրը

ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը հերքել է Մյունխենում Ուկրաինայի խաղաղ կարգավորման ծրագիր ներկայացնելու մասին լուրերը

ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ԶՊՄԿ-ի աշխատակիցների հետ