Հասարակական

Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնից դատապարտյալ է փախել

1 րոպեի ընթերցում

Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնից դատապարտյալ է փախել

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժման մեջ գտնվող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1988թ. ծնված Արայիկ Սամվելի Սարգսյանը նոյեմբերի 18-ին՝ ժամը 05։00-ի սահմաններում, հիվանդասենյակից դիմել է փախուստի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, Ա. Սարգսյանը (նախկինում դատապարտված 7 անգամ) դատապարտվել էր ազատազրկման 6 տարի 6 ամիս ժամկետով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասով։

Արտաքին նկարագիրը՝ հասակը մոտ 170սմ, ատլետիկ կազմվածքով, շագանակագույն աչքերով, լայն ճակատով, սև մազերով, հաստ շուրթերով, փռված, թեք քթով, պարանոցի ձախ հատվածում առկա է վնասվածք վիրակապով, հագին եղել է սև բլուզ, սև սպորտային հագուստ և հողաթափեր:

«Վերջինիս տեսնողներին կամ նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք զանգահարել 1-02, 010-44-29-04 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին։ Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է»,-ասված է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում