Ցանկացած արտադրության հիմքում որակի պահպանումն է. լավագույնները մրցանակներ են ստացել

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական «Ազգային ապրանքանիշ եւ որակի նշան» մրցանակաբաշխությունը, որն անցկացվել է նոյեմբերի 14-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում, Հայաստան-Արցախ-Սփյուռք համահայկական ամսագրի աշխատանքային տարվա հակիրճ ամփոփումն էր:

Միջոցառման նպատակը իրենց գործունեությամբ աչքի ընկած լավագույն կազմակերպությունների եւ անհատներին խրախուսական մրցանակներ հանձնելն ու խրախուսելն է: Այն ձեւաչափ է գնահատելու տնտեսության, առողջապահության, կրթության, հանրային կառավարման ոլորտներում մասնագիտական բարձր պատրաստվածություն ցուցաբերած անձանց հետեւողական աշխատանքը, պրոֆեսինալիզմը, սոցիալական պատասխանատվությունը, պարտաճանաչությունը եւ տնտեսության զարգացման գործում ունեցած անգնահատելի ավանդը:

Նրանց թվում կային կազմակերպություններ, որոնք կարողացել են դիմակայել տնտեսական մարտահրավերներին եւ առկա մրցակցությանը, բերք ու բարիք են ստեղծել, աշխատատեղեր հիմնել եւ խթանել տնտեսության որոշ ճյուղերի զարգացումը: Մրցանակակիրները լավագույնն են ճանաչվել նաեւ սփյուռքի հայկական համայնքների այն ակտիվ ներկայացուցիչների կողմից, որոնց միջոցով Հայաստան-Արցախ-Սփյուռք ամսագիրը հասնում է նաեւ սփյուռքահայ ընթերցողին:

Ի վերջո, որակի ապահովումը այն կարեւոր չափորոշիչն է, որից կախված է ինչպես ներկա, այնպես էլ վաղվա սերնդի առողջ ապագան: Այսօր բոլոր ոլորտներում մատուցվող ծառայությունների հաջողության հիմքում ընկած է որակի ապահովումը, ինչը ստեղծվում է տարիների տքնաջան ու հետեւողական աշխատանքի արդյունքում:

Հաշվի առնելով, որ նոյեմբերի 19-ին Հայաստանում նշվում է կանանց ձեռնարկատիրության օրը, ուստի առիթ ընձեռվեց առանձնակի շնորհավորելու նաեւ մրցանակակիր կանանց:

Մասնագիտական բնագավառում ցուցաբերած բարեխիղճ աշխատանքի համար մրցանակներ շնորհվեցին նաեւ առողջապահական ոլորտի ներկայացուցիչներին, ՀՀ վաստակավոր բժիշկ, թոքաբան Անդրանիկ Ոսկանյանին, ԵՊԲՀ վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր, վիրաբույժ-ուռուցքաբան Խաչատուր Բադալյանին, Արզնի առողջարան-պոլիկլինիկայի տնօրեն Գագիկ Մադոյանին:

Մրցանակակիրներ կային նաեւ Արցախից: Համայնքի բարեկարգման, կյանքի կոչած մի շարք ծրագրերի եւ իրականացված բարեփոխումների համար մրցանակ շնորհվեց Ասկերան համայնքի ղեկավար Սամվել Աղաջանյանին, ով 1992 թ-ին՝ ընդգրկվելով Ասկերանի գործող ինքնապաշտպանական կամավորական ջոկատի կազմում, մեծ ներդրում է ունեցել նաեւ պաշտպանական թեժ մարտերում մղած գործողություններում՝ թնդանոթի ականի պայթյունի հետեւանքով կորցնելով տեսողությունը:

Տեղեկատվական եւ հեռահաղորդակցության ոլորտում ունեցած ավանդի համար մրցանակ ստացավ «Յունիքոմպ» ընկերության հիմնադիր տնօրեն, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ Արմեն Բալդրյանը: Միջազգային չափանիշներին համահունչ արտադրության համար «Որակի նշան» անվանակարգում պարգեւատրվեցին տեքստիլ արտադրությամբ զբաղվող «Դասոյան գրուպ» ընկերության «Կոտտոնի» ապրանքանիշը, «Սյունիք ֆուդը», Արցախում եւ Հայաստանում ձկան եւ խավիարի արտադրությամբ զբաղվող «Գոլդեն Ֆիշ» ընկերությունը, Արարատի մարզի «Ագաթադ Գոլդ» գինու եւ կոնյակի արտադրությունը, «Արմենիան Քինգդոմ» ապրանքանիշի հայկական թեյը, «Նարե» կաթնամթերքը եւ այլն: Որակյալ սպասարկման, տեսականու թարմացման ու բազմազանության համար սուպերմարկետների ցանցում առաջատարը եւ լավագույնը ճանաչվեց ՍԱՍ սուպերմարկետի «Թումանյան» մասնաճյուղը:

Հայերեն

Մունդիալ-2026. Ֆրանսիան կիսաեզրափակիչում է

Վահե Գևորգյանը ԿԼ-ում «Ալաշկերտ»-ի առաջին խաղը հաջող է համարում

«Փյունիկ»-ը հաղթեց Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկային խաղում

Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երևանյան ԵԱ-ի կիսաեզրափակչում է

«Ալաշկերտ»-ը ոչ-ոքի ավարտեց ԿԼ-ի որակավորման առաջին խաղը

Չարենցավանի համայնքային ոստիկանները թմրանյութ տեղադրողներին ձերբակալել են «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին

Հուլիսի 12-ին ոչ ոք չոր չի մնալու. Տիգրան Ավինյան

Քրեական ոստիկանների արդյունավետ գործողության արդյունքում հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ․-ից ավելի մեթամֆետամին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Իրանի դեմ գործողությունները վերսկսելու պատրաստակամության մասին

ԱՄՆ-ի և Սուրբ Աթոռի պետքարտուղարները քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմին բանակցությունների միջոցով վերջ դնելու ջանքերը