Վրաստանի խորհրդարանի եւս մեկ փոխխոսնակ լքեց մեծամասնությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ, Պահպանողական կուսակցության առաջնորդ Զվիադ Ձիձիգուրին որոշել Է լքել խորհրդարանական մեծամասնությունը Սահմանադրության մեջ ուղղումների ձախողման պատճառով, որոնք վերաբերում են ընտրական համակարգի փոփոխմանը:, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այս ամռանը Վրաստանի իշխանությունները խոստացել Էին խորհրդարանական ընտրությունների խառը համակարգից համամասնականի անցնել Թբիլիսիի կենտրոնում բողոքողների ճնշման ներքո: Սակայն նախօրյակին Սահմանադրության մեջ ուղղումների շուրջ քվեարկությունը ձախողվեց. դեմ արտահայտվեցին մեծամասնական պատգամավորները: Ընդդիմությունը եւ քաղաքացիական ակտիվիստները իշխանությանը մեղադրեցին խաբեության մեջ՝ բողոքի բազմամարդ շարժում սկսեցին:

«Ցանկանում եմ հայտարարել, որ ես՝ Զվիադ Ձիձիգուրիս, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակս, խորհրդարանական մեծամասնության անդամս, «Պահպանողական կուսակցության» նախագահս, որոշում եմ ընդունել լքել խորհրդարանական մեծամասնության շարքերը, եւ այդ որոշումը պայմանավորված Է Վրաստանի Սահմանադրության մեջ ուղղումների երեկվա ձախողմամբ»,-ասել Է Ձիձիգուրին նոյեմբերի 15-ին կայացած հատուկ բրիֆինգում:

Նրա խոսքով՝ իրեն հետեւել են «Վրացական երազանք-պահպանողականներ» խմբակցության եւս երկու անդամներ՝ Գիգա Բուկիան եւ Նինո Գոգուաձեն:

«Մենք՝ «Պահպանողականներս», երբեք չենք դավաճանել թիմային խաղի սկզբունքներին: Մենք չենք պատրաստվում մնալ այնտեղ, որտեղ ընդունում են նման որոշումներ, որոնք արդարացված չեն»,-բացատրել Է Ձիձիգուրին:

Այսպիսով՝ ընտրական բարեփոխման ձախողումից հետո խորհրդարանական մեծամասնությունը լքել Է 12 պատգամավոր, հաղորդել Է Sputnik-ը:

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է