Կարծիքներ

ԱՄՆ-ն փոխել է իր մոտեցումը կապված Թուրքիայի կողմից ռուսական Ս-400-ի գնման  խնդրի հետ. Սաֆրաստյան

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն փոխել է իր մոտեցումը կապված Թուրքիայի կողմից ռուսական Ս-400-ի գնման  խնդրի հետ. Սաֆրաստյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք-ամերիկյան հարաբերություններում ներկայումս ամենաթեժ խնդիրը ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման և տեղակայման հարցն է, սակայն ԱՄՆ-ն փոխել է իր մոտեցումը այս հարցում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս տեսակետը հայտնեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքներին:

«Այս խնդիրը կողմերը որոշել են մի կողմ դնել և թողնել, որպեսզի իրենց ներկայացուցիչները շարունակեն բանակցությունները ու լուծում գտնեն: Ընդ որում, հանդիպումից հետո Էրդողանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն սկզբունքորեն համաձայնում է Թուրքիային վաճառել «Պետրիոտ» զենիթահրթիռային համակարգեր: Սկզբում, երբ հայտնի դարձավ, որ Թուրքիան գնել է և տեղակայում է C-400 հակաօդային պաշտպանության համակարգերը, ամերիկացիները հայտարարել էին, որ «Պետրիոտ» ընդհանրապես չեն վաճառելու: Ներկայումս փոփոխություն է տեղի ունեցել ամերիկյան մոտեցումներում»,- ասաց Սաֆրաստյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում