Նիդերլանդների խորհրդարանում առաջարկում են Երևանում դեսպանատուն բացել որպես ուղերձ ՀՀ կառավարությանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների խորհրդարանի կոալիցիոն չորս կուսակցություններն առաջարկել են երկրի իշխանություններին 2 միլիոն եվրո հատկացնել արտաքին գործերի նախարարությանը` Երևանում դեսպանություն բացելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Քրիստոնեական միություն խմբակցության պատգամավոր, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ջոել Ֆորդևինդը` ընդգծելով, որ այս քայլով Նիդերլանդները կհավաստի աջակցությունը Հայաստանի կառավարությանը ավելի վստահ քայլերով շարունակելու բարեփոխումները, պայքարը կոռուպցիայի դեմ և հանուն մարդու իրավունքների պաշտպանության:

«Նիդերլանդների Քրիստոնեական միություն խմբակցության նախաձեռնությամբ կոալիցիոն չորս ուժերն առաջարկեցին բացել դեսպանություն Երևանում: Ցանկանում ենք սատարել Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը, այն խիզախ քայլերին, որ նոր կառավարությունը ձեռնարկում է՝ կոռուպցիայի դեմ պայքարում, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման գործում։ Այս քաղաքական քայլով մենք ցանկանում ենք արտահայտել առևտրի ծավալների ավելացման հանձնառությունը: Մենք ցանկանում ենք ամրապնդել մեր հարաբերությունները Հայաստանի հետ»,-ընդգծեց խորհրդարանականը:

«Ինչու հիմա» հարցն, ըստ նրա, ունի հստակ պատասխան` երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո սա շատ լավ ուղերձ է Երևանին` ցույց տալու Նիդերլանդների աջակցությունը՝ ավելի ամուր հիմքերի վրա կանգնելու կոռուպցիայի, մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարում, ուժեղացնելու դատական համակարգը: «Դրանով մեր ընկերությունների, բիզնեսի համար առավել նպաստավոր պայմաններ կստեղծվեն գործունեություն ծավալելու Հայաստանում ավելի կայուն միջավայրում»,-նշեց նա:

Պատգամավորը խորհրդարանում քննարկման առարկա է դարձրել Թուրքիայի ներխուժումը Սիրիա։ Նա նկատել է, որ Սիրիայում հայերի նկատմամբ հարձակումները հիշեցնում են Հայոց ցեղասպանությունը:

«Լինելով ՆԱՏՕ-ի անդամ` Թուրքիան հարձակվում է ինքնիշխան պետության` Սիրիայի վրա: Հայերը կրկին հետապնդվում են, անգամ սպանվում, ինչպես օրեր առաջ Ղամիլշիում ահաբեկչության զոհ դարձան երկու հայեր: Մենք ականատես եղանք ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչմանը, մեր խորհրդարանը ևս դատապարտել է այն, և մենք շարունակում ենք ճնշումները կառավարության վրա, որպեսզի ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,-ընդգծեց Ջոել Ֆորդևինդը, ով նաև Հայաստան-Նիդերլանդներ բարեկամական շրջանակի համանախագահն է:

Հայերեն English Русский

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացմանը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում քննարկվել են կարգապահության, առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցեր

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Օլիմպիադայում

Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել

Ինտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձի

Սիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների անոնս

Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները

Ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայած անձանց պարտադիր զինծառայության պարտականությունը կարող է համարվել իրացված