Հասարակական

Շաքարային դիաբետով հիվանդները ևս երկու տարի անխափան կապահովվեն «Դիաբետոն» դեղով

1 րոպեի ընթերցում

Շաքարային դիաբետով հիվանդները ևս երկու տարի անխափան կապահովվեն «Դիաբետոն» դեղով

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության նոյեմբերի 14-ի նիստում հավանության է արժանացել առողջապահության նախարարության կողմից ներկայացված առաջարկը: Փոփոխություն կատարելով «Հայաստանի Հանրապետության կարիքների համար դիաբետոն 60 մգ դեղի գնման 2015-2019 թվականների գործընթացը կազմակերպելու մասին» որոշման մեջ` 2 տարի ժամկետով երկարաձգվել է Դիաբետոն 60 մգ դեղի գնման գործընթացը:

Շաքարային դիաբետով հիվանդները 2020-2021 թվականներին ևս պատշաճ կերպով և անխափան կապահովվեն ֆրանսիական «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության արտադրության «Դիաբետոն ՄՌ 60-ի (գլիկլազիդ)» դեղով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում