1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13ՆՈՅԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ջրի ազգային խորհուրդը լուծարելու մասին օրենքի նախագիծը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն նոյեմբերի 13-ի ԱԺ նիստում ընդունվեց 100 կողմ ձայնով:
Ջրի ազգային խորհրդի լուծարումից հետո կառույցի գործառույթները կփոխանցվեն Շրջակա միջավայրի նախարարությանը:
Ջրի ազգային խորհրդում արդեն առկա հայտերը օրենսդրական փոփոխությունից հետո5աշխատանքային օրվա ընթացքում կառավարությունը կփոխանցի Շրջակա միջավայրի նախարարություն,և այդ հայտերին ընթացք կտրվի: