Շրջիկ առևտուրը կանոնակարգող  օրենքի նախագիծն արդեն ԱԺ-ում է. Հայկ Մարության

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում նախորդ շաբաթ ապամոնտաժվել է 18 ապօրինի կրպակ ու տաղավար: Բացօթյա առևտուրը կանոնակարգելու նպատակով քաղաքապետարանի և վարչական շրջանների ստորաբաժանումների աշխատանքներն ամենօրյա են:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադառնալով առևտրի շրջիկ մեքենաների գործունեությանը՝ քաղաքապետ Հայկ Մարությանն ընդգծել է, որ բոլոր տնտեսվարողները ևս մեկ անգամ պետք է տեղեկացվեն և զգուշացվեն, որ խնդրի կարգավորմանն ուղղված օրենքի նախագիծն արդեն Աժ-ում է:

«Չնայած օրենքում առկա բացերին, այն, ինչ կատարվում է այսօր քաղաքում, փաստացի շրջիկ առևտուր չէ: Դրանք կրպակներ են՝ անիվների կամ քարերի վրա: Քաղաքը սա չի կարող թույլ տալ: Առաջիկայում կլինեն օրենսդրական փոփոխություններ, որոնցով կկարգավորվի ոլորտը: Լինելու է իսկապես շրջիկ առևտուր՝ այսինքն մեքենաները մշտապես կայանած չեն լինելու նույն վայրում: Իսկ թույլատրելի վայրերը, ժամերն ու մյուս չափորոշիչները կսահմանի քաղաքի ավագանին»,- նշել է քաղաքապետը:

«Աղբահանության խնդրի վերջնական կարգավորմանը զուգահեռ քաղաքապետարանը սկսել է աղբի տեսակավորման փորձնական ծրագիրը: Տնտեսվարողների հետ համագործակցությամբ տեսակավորվող ստվարաթղթի տեղափոխման համար կառանձնացվեն նոր մեքենաներ: Բնակիչների համար էլ քաղաքային իշխանությունը մտադիր է առանձին տեսակավորող աղբամաններ ունենալ:

Ֆիզիկական անձանց գույքահարկի վճարման վերջնաժամկետը սահմանվել է դեկտեմբերի 1-ը:

Քաղաքացիներն առաջիկա օրերին կիրազեկվեն նաև բջջային հեռախոսահամարներին ստացվող կարճ հաղորդագրություններով: Երևանի քաղաքապետարանը հիշեցնում է՝ ժամանակին վճարելով գույքահարկն ու հողի հարկը, կխուսափեք տույժերից ու տուգանքներից: Կարևոր է նաև իմանալ, որ քաղաքի խնդիրները հնարավոր է լուծել հենց քաղաքացիների անմիջական մասնակցության ու հարկերի պարտաճանաչ վճարման շնորհիվ:

Երևանի քաղաքապետարանը քայլեր կձեռնարկի՝ կարգավորելու հետիոտնային անցումների անվտանգությունը, կտեղադրվեն քաղաքացիների կանչով աշխատող լուսացույցեր: Զեկուցվել է, որ մինչև տարեվերջ ևս 5 անցում կունենա նման լուսացույց: Հաջորդ տարի նույն մոտեցումը կցուցաբերվի ևս 36 հատվածներում: Քաղաքապետի հանձնարարությամբ ճանապարհային ոստիկանության հետ աշխատանքներ կտարվեն նաև կարգավորելու տվյալ հատվածներում թույլատրելի առավելագույն արագությունը:

Քաղաքապետը հանձնարարել է մշակել և ներկայացնել Ամանորի տոնական միջոցառումների ծրագիրը, որը կհետաքրքրի ոչ միայն Երևանի բնակիչներին, այլև քաղաքի հյուրերին:

«Այս տարի Ամանորը պետք է նշվի յուրահատուկ ձևով, ունենանք ծրագիր, որ մեր քաղաքացիները, այլընտրանք փնտրելու փոխարեն, Ամանորն անցկացնեն հենց քաղաքում՝ Հանրապետության հրապարակում: Այդ օրերին Երևանը հյուրընկալում է նաև արտերկրից ժամանած մեր բազմաթիվ հայրենակիցներին ու այլ զբոսաշրջիկներին: Այս առումով շատ կարևոր է տոնական օրերը հետաքրքիր դարձնել նաև տուրիզմի զարգացման տեսանկյունից»,-նշել է քաղաքապետը:

Խոսելով առաջիկա անելիքների մասին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ բոլոր ոլորտներում անհրաժեշտ են հստակեցնել մոտեցումները:

«Արձակուրդի ընթացքում, լինելով եվրոպական որոշ քաղաքներում, ունեցա ոչ պաշտոնական մի շարք հանդիպումներ՝ աղբահանության, տրասնպորտի, առևտրի և մի շարք այլ ոլորտների առաջատար մասնագետների հետ, ծանոթանա իրենց փորձին: Մեկ օրում կամ մեկ տարում այդ ամենին հասնել, իհարկե, հնարավոր չէ, սակայն, ձգտելով եվրոպական չափանիշներին, հնարավոր է կոնկրետ քայլերով գնալ դեպի նպատակ: Հնարավոր է՝ հիմա սկսած աշխատանքի արդյունքը երևա տասը տարի հետո: Բայց այդ արդյունքն ունենալու համար պետք է սկսել այսօր: Պետք է հանգիստ աշխատենք՝ իմանալով, թե ուր ենք գնում»,-ընդգծել է Երևանի քաղաքապետը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայերեն Русский

ԵԱՏՄ-ն պետք է հստակ պատասխանի հարցին՝ ինքը կա, թե չկա. Նիկոլ Փաշինյան

Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի

Կառավարությունը կմեղմի ինտենսիվ այգեգործության ծրագրի շահառուների վարկային պարտավորությունները

Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցման համար վճարի սահմանումը կարգելափակեր ԱՄՆ-ի հետ գործարքը. Թրամփ

ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ. Ռյուտե

ՀՀ ԱԳ փոխնախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Կենսաբազմազանության COP17-ին նվիրված բարձրաստիճան ճեպազրույցին

Հայկական գյուղատնտեսական ապրանքների համար նոր շուկաների փնտրտուքը մեծ հետաքրքրություն է առաջացրել. ԱԳ նախարար

Ունենալու ենք ավելի լավ արդյունք, քան կար․ ԱԳ նախարարը արտահանման դիվերսիֆիկացիայի մասին

Թրամփը կարծում է, որ ռազմաճակատում Ուկրաինայի գործերը «բավական լավ են ընթանում»

Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ նախարարը հետևել է ընթացքին