Սպորտ

Սուարեսը կարող է անվճար հեռանալ «Բարսելոնա»-ից

1 րոպեի ընթերցում

Սուարեսը կարող է անվճար հեռանալ «Բարսելոնա»-ից

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուրաեսը կարող է անվճար հեռանալ ակումբից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ESPN: Սուարեսը կարող է տեղափոխվել ամերիկյան ՄԼՍ-ում հանդես եկող «Ինտեր Մայամ»-ի ակումբ, և կատալոնական ակումբն էլ պատրաստ է զիջումների գնալ` ֆուտբոլիստին բաց թողնել անվճար: Սուարեսի պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ ստորագրված է մինչև 2021 թվականը:

Լուիս Սուարեսը «Բարսելոնա» տեղափոխվեց 2014 թվականին: Կատալոնական ակումբի կազմում ուրուգվայցի հարձակվողը 4 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, մեկ անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում և 4 անգամ էլ նվաճել է Իսպանիայի գավաթը:

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում