Տնտեսություն

Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը նվազել է 10 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը նվազել է 10 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ ապրանքաշրջանառությունը 2019 թվականի առաջին 8 ամիսներին կազմել է 92,59 մլն դոլար եւ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 10 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասինAnalitikaUA.net-ի հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը:

Դիվանագետի խոսքով՝ ցուցանիշի բացատրվումէ 2018 թվականին առեւտրի ցուցանիշների թռիչքաձեւ աճով, երբ «Տուրբոատոմ» (Խարկով քաղաք) բաժնետիրական ընկերությունը (Խարկով քաղաք) Մեծամորի ատոմային էլեկտրակայան սարքավորումների մատակարարումներ է իրականացրել:

«Միաժամանակ, ընթացիկ տարում գրանցել ենք Ուկրաինայից մսի մատակարարումների գրեթե կրկնակի աճ, աճում են դեղագործական արտադրանքի մատակարարումները, ավանդաբար, Հայաստանի արտադրողների վստահությունն է վայելում ուկրաինական կաթի փոշին: Ինչ վերաբերում է Հայաստանից Ուկրաինա ներմուծմանը, ապա մեծ մասը կազմում է կոնյակը», - նշել է Ավտոնոմովը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում