Արցախ

Գրիգորի Մարտիրոսյանը հայտարարել է «Արցախի երիտֆորում»-ի մասնակիցների գործարար ծրագրերի մրցույթ

2 րոպեի ընթերցում

Գրիգորի Մարտիրոսյանը հայտարարել է «Արցախի երիտֆորում»-ի մասնակիցների գործարար ծրագրերի մրցույթ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նոյեմբերի 2-ին Մարտակերտի շրջանի Վանք համայնքում հանդիպել է «Արցախի Երիտֆորում-2019» ամենամյա ծրագրի մասնակիցների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է երիտասարդական միջոցառման անցկացումը՝ որպես ուժեղ կողմ ընդգծելով ժամանակակից տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման, ինքնադրսևորմանն ուղղված դասընթացերը, միասնական ճակատով խնդիրները վերհանելու և լուծումներ առաջարկելու կարողությունը:

Պետական նախարարն ընդհանուր գծերով ներկայացրել է Արցախի տնտեսական քաղաքականությունը, խոսել հեռանկարային ծրագրերից՝ շեշտելով, որ հաջողության հիմքն այդ ծրագրերում երիտասարդների ակտիվ ներգրավվածությունն է: Գրիգորի Մարտիրոսյանն Արցախի համայնքներում երիտասարդների աշխատանքային հնարավորություններն ընդլայնելու, ձեռնարկությունների ստեղծումը խթանելու նպատակով երիտֆորումի մասնակիցների շրջանում հայտարարել է գործարար ծրագրերի մրցույթ՝ հաջողված 3 ծրագրերի համար 300 հազար դրամ մեկնարկային կապիտալով:

Հանդիպումը շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով: Պետական նախարարը պատասխանել է սոցիալական, ներդրումային քաղաքականությանը, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն առնչվող տասնյակ հարցերի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում