Սպորտ

Փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը դարձել է բազկամարտի աշխարհի չեմպիոն

1 րոպեի ընթերցում

Փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը դարձել է բազկամարտի աշխարհի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի Կոնստանցա քաղաքում կայացած հաշմանդամություն ունեցողների բազկամարտի աշխարհի առաջնությունում ՀՀ Զինված ուժերի փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը դարձել է չեմպիոն:

«Շնորհակալ եմ ձեզ` բարի խոսքեր ու դրական լիցքեր փոխանցելու համար։ Դուք եք ինձ ուժ տվողը։ Կհանդիպենք շուտով` մեր սիրելի հայրենիքում։ Սիրում եմ բոլորիդ»,-«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Ստեփանյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալակիր փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը Եվրոպայի կրկնակի և աշխարհի արդեն քառակի չեմպիոն է: Վիրավորվել է 2014 թվականին Արցախի պաշտպանական շրջաններից մեկում հակառակորդի դիվերսիոն գործողությունը հետ մղելիս վիրավոր ծառայակից ընկերոջը ականապատված տարածքից հանելու ժամանակ, կորցրել 2 ոտքն ու աջ ձեռքը:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում