Համազգային պահանջատիրության նորագույն հաղթանակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց Ցեղասպանության մասին համապատասխան բանաձեւի հայամետ քվեարկությունը քաղաքական հաղթանակ բնութագրելու հիմքը կայանում է նրանում, որ տասնամյակներ շարունակ նույն քաղաքական դրդապատճառներով ու շահարկումների բերումով խոչընդոտվում էր նույնիմաստ բանաձեւերի մինչեւ իսկ քվեարկությունը:

-Քաղաքական հաղթանակ էր, քանզի ստիպեց ու հարկադրեց համաշխարհային տեսա-լսողական ու հատկապէս համացանցային հեղինակավոր ու ծանրակշիռ համընդհանուր լրատվադաշտին՝ չտրվելու խուսանավող ու հաշվենկատ լրատվությանը…

-Քաղաքական հաղթանակ էր, առավել եւս, քանզի հայության համազգային պահանջատիրության մեր կարեւորագոյն զենքին՝ միասնականությանը նոր շունչ ու նոր որակ է հաղորդում…

-Քաղաքական հաղթանակ էր՝ նաեւ ու մանավանդ օգուտ հայոց պետական-դիվանագիտական գործընթացների, որովհետեւ թուրքական ժխտողականությունը դատապարտող նմանօրինակ բանաձեւերի կիրառմամբ ավելի է երաշխաւորվում Հայաստանի եւ հայրենական Արցախի թե՛ քաղաքական, թե՛ աշխարհագրական եւ թե՛ ժողովրդագրական անվտանգությունը…:

Ահավասիկ, Հայոց համազգային պահանջատիրության ու հայոց արդարացի Դատի վախճանական նպատակին տանող եւ նույն Դատին զինվորագրյալ հանձնախմբերի ու մյուս կառույցների հարատեւ, հետեւողական եւ երկարաշունչ պայքարի շնորհիվ տվյալ հանգրվանում ազգովի նվաճեցինք հերթական մի հաղթանակ, որն էլ հենց ազգովի պարտավորեցնող հանգամանք պետք է սեպվի հայաշխարհի մտապատկերում՝ հաջորդական հաղթանակներն արձանագրել-ամրագրելու համար:

Դերենիկ Մելիքյան

«Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր

Հայերեն

Ֆրանսիայում դպրոցական ավտոբուս է վթարվել. կա 2 զոհ, 16 վիրավոր

Թբիլիսիում կայացել է «Երվանդ Քոչար. Բազմաչափ հանճարը» խորագրով դասախոսություն

Կամիշևախայում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 53-ի

Հարավային Կովկասը չափազանց կարևոր տարածաշրջան է ամբողջ աշխարհի համար. ճապոնացի փորձագետ

Լիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները՝ Գերմանիայի հրամանատարությամբ

12 տարին չլրացած անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

Հայաստանի և Կիպրոսի միջև ստորագրվել է կրթության, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր

Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվել

ՀՖՖ նախագահի՝ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է

Այսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերությունները. Նիկոլ Փաշինյան