Լուսակունքում կառուցվում է ոռոգման ջրատարի ներքին ցանց

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղում ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է ոռոգման ջրատարի ներքին ցանց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, շինարարության պայմանագրային արժեքը կազմում է 10 միլիոն 333 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Լուսակունքի համայնքապետարանը:

Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա սեպտեմբերից եւ կավարտվեն նոյեմբեր ամսի ընթացքում: «Հոկտեմբերի վերջին օրվա դրությամբ իրականացվել է ընդհանուր աշխատանքների մոտ 70 տոկոսը: Մնացած աշխատանքները կավարտենք առաջիկա կես ամսվա ընթացքում: Ոռոգման ցանցը կառուցվում է մոտ 800 գծամետր երկարությամբ, երկաթյա կիսախողովակներով: Նախկին ցանցը շատ հատվածներում գրունտային էր, որոշ հատվածներում՝ երկաթբետոնե կիսախողովակներով, որոնք քայքայվել էին ու կորցրել շահագործման պիտանիությունը, ինչի պատճառով մատակարարվող ջրի կորուստները շատ էին, ջուրը մեծ դժվարությամբ էր հասնում բոստաններ: Ավելի քան 100 տնտեսություն եկող տարվանից ապահովված կլինեն ոռոգման ջրով: Հաջորդ տարվա համար առաջնահերթ ենք համարում խմելու ջրատարի ներքին ցանցի հիմնանորոգումը, որի համար եւս կառավարության հաստատմանը կներկայացնենք սուբվենցիոն հերթական ծրագիրը, քանի որ մեր խմելու ջրի ներքին ցանցը կես դարից ավելի վաղեմությամբ է կառուցված, որտեղ գրեթե ամեն օր վթարներ են լինում ու ջրի ահռելի կորուստներ»,-նշեց Լուսակունք համայնքի ղեկավար Խաչիկ Խաչատրյանը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ