Հասարակական

Տիգրան Հակոբյանը Հայաստանում տեսնում է մասնավոր մուլտիպլեքսի ստեղծման անհրաժեշտություն

2 րոպեի ընթերցում

Տիգրան Հակոբյանը Հայաստանում տեսնում է մասնավոր մուլտիպլեքսի ստեղծման անհրաժեշտություն

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը Հայաստանում մասնավոր մուլտիպլեքսի ստեղծման անհրաժեշտություն է տեսնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հակոբյանը նման տեսակետ հայտնեց ՀՀ ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Բացի գործող միակ հանրային թվային մուլտիպլեքսից, Հայաստանում ըստ օրենքի պետք է գործի նաև մասնավոր մուլտիպլեքսը: Սակայն, ցավոք, գործող օրենքում այդ մուլտիպլեքսը ստեղծելու համար այնպիսի պայմաններ են դրված, որը շահավետ չէ ներդրողների համար: Պետք է հստակ սահմանել ավելի մեղմ պահանջներ, այդ թվում՝ պետական տուրքի առումով, որպեսզի այս ոլորտ մտնեն մասնավոր ներդրողներ»,-ասաց Հակոբյանը:

Նա նշեց, որ Ազգային ժողովում արդեն մշակվում է օրենքի նախագիծ և հույս հայտնեց, որ դրանում կտրվի այն հնարավորությունը, որ Հայաստանում գործի ևս մեկ մուլտիպլեքս: Գալստյանը նշեց, որ Հայաստանը չունի այն չափի հաճախականություններ, որ կարողանա մի քանի մուլտիպլեքս ունենալ: «Այդ հաճախականությունների բաժանման դիապազոնը մեզ մոտ շատ քիչ է, և քանի որ մենք արտաքին վտանգեր ունեցող երկիր ենք, մեզ մոտ այդ դիապազոնների մի մասը հատուկ ծառայությունների կամ պաշտպանության նախարարության մոտ է: Սակայն մենք պետք է ունենանք մեկ մասնավոր մուլտիպլեքս, որում կգործեն այն հեռուստաընկերությունները, որոնք հնարավորություն չեն ունենա մրցույթի արդյունքում հեռարձակվել հանրային թվային մուլտիպլեքսով»,-ասաց Հակոբյանը:

Նա համոզված է, որ հիմա հանրային թվային մուլտիպլեքսում հեռարձակվելու համար բոլոր հեռուստաընկերությունները պետք է համապատասխանեն շատ հստակ, Եվրոպայում ընդունված չափորոշիչների: Հակոբյանի կարծիքով` հանրային թվային մուլտիպլեքսում հեռարձակվող ծրագրերը պետք է պարտավորված լինեն հեռարձակել այն հանրօգուտ բովանդակությունը, որը կարևոր է երկրի համար:

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Պատահարներ

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Հայաստան

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Պատահարներ

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Մարզային

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Մարզային

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Պատահարներ

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Պատահարներ

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Մարզային

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Պատահարներ

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում