Ադամյանի գոլն օգնեց «Հոֆենհայմ»-ին հաղթանակի հասնել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը դարձել է գոլի հեղինակ «Հոֆենհայմ»-ի հերթական խաղում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գերմանիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Հոֆենհայմ»-ը արտագնա խաղում մրցեց «Դույսբուրգ»-ի հետ և հաղթեց 2:0 հաշվով:

Հայաստանի ազգային թիմից Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմ»-ի մեկնարկային կազմում էր, 59-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ և մասնակցեց ամբողջ խաղին:

«Հոֆենհայմ»-ը դուրս եկավ Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ:

Հայերեն العربية