ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Al-Jazeera հեռուստաալիքին հայտարարել Է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իրավունք չունի Թեհրանին միակողմանի համաձայնագիր պարտադրել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Պատերազմը (տարածաշրջանում) ոչ ոքի օգուտ չի բերի, Թրամփը չի կարող Իրանին միակողմանի համաձայնագիր պարտադրել»,- ասել Է Զարիֆը:
Բացի այդ, նա ընդգծել Է, որ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ ցանկացած համաձայնագիր պետք Է շահավետ լինի բոլոր կողմերին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: