Հայաստան է ժամանել ՌԴ ԶՈՒ պատվիրակությունը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 28-ին Հայաստան է ժամանել ՌԴ զինված ուժերի ավիացիայի թռիչքների անվտանգության ծառայության պետի գլխավորած պատվիրակությունը՝ երկկողմ քննարկումներին մասնակցելու նպատակով:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Կարդացեք հոդվածը` Русский