Սպորտ

Ծանրամարտի երիտասարդների թիմն առաջինն է մեդալների հաշվարկում

1 րոպեի ընթերցում

Ծանրամարտի երիտասարդների թիմն առաջինն է մեդալների հաշվարկում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի ընտրանին Եվրոպայի թիմային առաջնության մեդալների ոչ պաշտոնական հաշվարկում առաջինն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երիտասարդական թիմը Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում, ընդհանուր առմամբ, նվաճել է 11 մեդալ` 7 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե: Ոսկե մեդալակիրներ դարձան Վարազդատ Լալայանը, Լիանա Գյուրջյանը և Արփինե Դալալյանը, Սամվել Գասպարյանը, Կարեն Ավագյանը, Հակոբ Մկրտչյանը և Սիմոն Մարտիրոսյանը:

Իսկ արծաթե մեդալակիր դարձան Արա Աղանյանը, Տաթև Հակոբյանը, բրոնզե մեդալներ` Ռաֆիկ Հարությունյանը և Դավիթ Հովհաննիսյանը:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում