Life

Չինաստանում կինը ծննդաբերել է 67 տարեկան հասակում

1 րոպեի ընթերցում

Չինաստանում կինը ծննդաբերել է 67 տարեկան հասակում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում 67-ամյա կինն աղջիկ Է ծնել 2,6 կիլոգրամ քաշով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է South China Morning Post-ը:

Հիվանդանոցում հաստատել են երեխայի ծնվելու փաստը, բայց մանրամասնությունները չեն ճշտել: Հրատարակությունը գրում Է, որ նորածինը գտնվում Է բժիշկների հսկողության ներքո: Հղիության ամբողջ ընթացքում բժիշկները հետեւել են կնոջ առողջությանը:

Նշվում Է, որ երեխայի հայրը փաստաբան Է, իսկ մայրը՝ բուժքույր: Նրանք ունեն մեծահասակ որդի ու դուստր, ինչպես նաեւ մի քանի թոռ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում