Սպորտ

Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի երիտասարդների չեմպիոնն է 

1 րոպեի ընթերցում

Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի երիտասարդների չեմպիոնն է 

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բուխարեստում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնության գերծանր քաշային կարգում Մարտիրոսյանը նախ բարձրացրեց 192 կգ: Երկրորդ մոտեցմամբ չբարձրացրեց 198 կգ, բայց երրորդ մոտեցմամբ բարձրացրեց 198 կգ, որը ռեկորդային էր: Այս ձևում Մարտիրոսյանը դարձավ փոքր ոսկե մեդալակիր: Այնուհետ հաջորդաբար հրեց 231 կգ, 236 կգ, սակայն չբարձրացրեց 242 կգ: Հրում ձևում ևս հայ ծանրորդն արժանացավ ոսկե մեդալի: Երկամարտի 434 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն:

Սիմոն Մարտիրոսյանը Ռիո դե Ժանեյրոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն է:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում