Սպորտ

Շախմատի կանանց ընտրանին հաղթեց Սլովակիային. Եվրոպայի առաջնություն

1 րոպեի ընթերցում

Շախմատի կանանց ընտրանին հաղթեց Սլովակիային. Եվրոպայի առաջնություն

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց թիմը հաղթանակ տոնեց Եվրոպայի առաջնության երրորդ տուրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաթումում ընթացող Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ տուրում Հայաստանի մրցակիցը Սլովակիան էր: Ընտրանու կազմում հաղթանակներ տոնեցին Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը: Իսկ իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը:

Եվրոպայի թիմային 22-րդ առաջնությունն անցկացվում Վրաստանի Բաթում քաղաքում: Տղամարդկանց առաջնությանը մասնակցում է 40 երկրի 200 շախմատիստ, իսկ կանանցը` 32 երկրի 160 ներկայացուցիչ: Առաջնությունը բաղկացած է 9 տուրից և կեզրափակվի նոյեմբերի 2-ին: Շախմատիստները կունենան հանգստի մեկ օր՝ հոկտեմբերի 29-ը:

Առաջնության հաղթող և կանանց, և տղամարդկանց հավաքականները կստանան 8000 եվրո, արծաթե մեդալակիրը` 5000, բրոնզե մեդալակիր` 3000 եվրո պարգևավճարներ: Եվրոպայի թիմային առաջնությունը 2017 թվականին անցկացվել է Հունաստանի Կրետե կղզում: Առաջնության գործող չեմպիոնը Ադրբեջանի հավաքականն է:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում