Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 9 ամսում աճել է 7.1 տոկոսով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա հունվար-սեպտեմբերին 7.1 տոկոսով աճել է 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Մասնավորապես արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 9.7 տոկոսով, իսկ գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը նվազել 4.8 տոկոսով: Շինարարության ծավալը հունվար-սեպտեմբերի աճել է 4.4 տոկոսով: Առևտրի շրջանառությունում աճը կազմել է 8.8 տոկոս, իսկ մատուցած ծառայությունների ծավալն ավելացել է 15.5 տոկոսով:

2019-ի հունվար-սեպտեմբերին սպառողական գների ինդեքսն աճել է 1.6 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 0.5 տոկոսով:

Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը 9 ամսվա ընթացքում նվազել է 2.2 տոկոսով:

Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում հունվար-սեպտեմբերին աճել է 5.9 տոկոսով՝ կազմելով 178 հազար 633 դրամ: Ընդ որում` պետական օղակում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 7.6 տոկոսով, իսկ ոչ պետականում՝ 4.1 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արձանագրվել է 5.8 տոկոս աճ: Ընդ որում` արտահանումն աճել է 7.9 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 4.7 տոկոսով:

Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2019-ի հունվար-սեպտեմբերին եղել է 481.52:

Հայերեն English Русский

ԿԳՄՍ նախարարը ձմեռային ՕԽ մասնակից մարզաձևերի ֆեդերացիաների հետ հանդիպում է նախատեսում

Դոմինիկյան Հանրապետությունը երեք օրով երկարաձգել է սուգը․ զոհերի թիվը հասել է 221-ի

Մեծ Բրիտանիան և Նորվեգիան պլանավորում են 580 միլիոն դոլար հատկացնել Ուկրաինային անօդաչուների համար

Արքայազն Հարրին Ուկրաինայում հանդիպել է պատերազմի վիրավորների հետ

Իսրայելին և Թուրքիային չի հաջողվել Ադրբեջանում համաձայնության հասնել Սիրիայի հարցով. ԶԼՄ-ներ

Մայիսի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում նախատեսված չէ․ Նազելի Բաղդասարյան

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նիստի ընթացքում պատգամավորներն անդրադարձել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Հնդկաստանի արևելքում կայծակի հարվածներից 25 մարդ է զոհվել

Ինքս ինձ ուրիշ կողմից եմ բացահայտել. Բրյունետը երկրպագուներին է ներկայացրել Love Reversed երգն ու տեսահոլովակը

Ալմաթիում մեկնարկել է ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը